Նորություններ
Երևանի պետական համալսարանում մեկնարկում է 2021/2022 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելությունը: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» մագիստրոսական ծրագրում (տրվում է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան) ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցման համար հատկացվել է 2 տեղ:
ԵՊՀ-ում փաստաթղթերի ընդունելությունը կսկսվի 2021 թ. հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը (առցանց):
Ըստ Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2021/2022 ուս. տարվա ընդունելության կանոնակարգի մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է 2 փուլով.
1-ին փուլ՝ 01.06.2021 - 01.07.2021. Ընդունելության առաջին փուլում անվճար ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման ձևերի տվյալ մասնագիտության վերջին երեք տարվա շրջանավարտները, ովքեր ավարտական աշխատանքի պաշտպանությունից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են 13 և բարձր միավորներ, իսկ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը (ՄՈԳ-ը) կազմում է առնվազն 13: Դիմորդների ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննության, մրցութային հիմունքներով` մանդատային հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Առաջին փուլի ընդունելության քննությունները կանցկացվեն ընթացիկ տարվա հուլիսի 5-ին և 6-ին, իսկ անվճար և վճարովի ուսուցման համակարգերի մրցույթն իրականացվելու է ընթացիկ տարվա հուլիսի 8-ին:
Դիմորդների հավասար ՄՈԳ-ի առկայության դեպքում առաջնահերթության կարգով հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ չափորոշիչները.
ա. գերազանցության դիպլոմի առկայությունը,
բ. ամփոփիչ ատեստավորման արդյունքները:
Անվճար տեղերի համար հայտարարված ընդունելության մրցույթը չհաղթահարելու դեպքում
1-ին փուլի դիմորդները ընդունվում են նույն կրթական ծրագրի վճարովի համակարգ:
Ընդունելության առաջին փուլում վճարովի ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ-ի և այլ պետական ու ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բուհերի (առկա և հեռակա ուսուցման ձևերի) շրջանավարտները:
2-րդ փուլ՝ 12.07.2021 - 20.08.2021. Ընդունելության երկրորդ փուլում անվճար ուսուցման համակարգի ընդունելությունը կատարվում է միայն բանակից զորացրված (ԲԶ) դիմորդների համար նախատեսված տեղերի շրջանակներում, որին կարող են մասնակցել ԵՊՀ տվյալ մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող, ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված դիմորդները:
Ընդունելության երկրորդ փուլով մագիստրատուրայի վճարովի ուսուցման համակարգ ընդունվելու համար կարող են դիմել նաև առաջին փուլին մասնակցելու իրավունք ունեցող, սակայն դիմելու ժամկետը բաց թողած դիմորդները:
Երկրորդ փուլի ընդունելության քննությունները կանցկացվեն ընթացիկ տարվա օգոստոսի 26-ին և 27-ին, իսկ անվճար և վճարովի ուսուցման համակարգերի մրցույթն իրականացվելու է ընթացիկ տարվա օգոստոսի 30-ին:
Մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդները պարտավոր են 15-օրյա ժամկետում վճարել ուսման վարձավճարը (1-ին փուլում ընդունվածները մինչև ընթացիկ տարվա հուլիսի 15-ը, 2-րդ փուլում ընդունվածները մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը), որից հետո կատարվում է նրանց հրամանագրումը` ըստ մասնագիտությունների և մագիստրոսական ծրագրերի:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) մագիստրատուրայի ընդունելության լրացված դիմում-հայտ, որում դիմորդը, ըստ նախապատվության, կարող է նշել առավելագույնը 2 մագիստրոսական ծրագիր: Նշված առաջին ծրագրի չբացվելու դեպքում դիմորդը մասնակցում է երկրորդ ծրագրի մրցույթին (մագիստրոսական ծրագիրը չի բացվում, եթե ուսանողների թիվը չի համապատասխանում «ԵՊՀ դասախոսական կազմի ուսումնական և ուսումնամեթոդական բեռնվածության հաշվարկի նորմերի՚ 1-ին կետի պահանջներին):
բ) բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակներն ու պատճենները,
գ) 2 հատ լուսանկար (3x4 չափի),
դ) զինվորական գրքույկի բնօրինակն ու պատճենը (առկայության դեպքում),
ե) անձնագրի կամ նույնականացման քարտի վնօրինակն ու պատճենը,
զ) ընդունելության ծառայությունների համար գանձվող 1500 դրամի վճարման անդորրագիրը:
Վերադառնալ
Շատ են դիտել
Նորություն
22/05/18
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2018/2019 ՈՒՍ. ՏԱՐՎԱ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸԴիտումներ - 2134
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am