Նորություններ
Երևանի պետական համալսարանում մեկնարկում է 2022/2023 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելությունը: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» մագիստրոսական ծրագրում (տրվում է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան) ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցման համար հատկացվել է 2 + 1 տեղ:
ԵՊՀ-ում փաստաթղթերի ընդունելությունը կսկսվի 2022 թ. հունիսի 1-ից մինչև հունիսի 25-ը (առցանց):
Ըստ Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2022/2023 ուս. տարվա ընդունելության կանոնակարգի մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է 2 փուլով.
1-ին փուլ՝ 01.06.2022 - 25.06.2022.
Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 1-ից մինչև հունիսի 25-ը ժամը 18:00 ներառյալ: Ընդունելության 1-ին փուլի քննություններն անկացվում են ս.թ. հունիսի 28-ին: Ընդունելության 1-ին փուլում անվճար համակարգ ընդունված դիմորդների ցանկը կայքում կտեղադրվի ս.թ. հուլիսի 5-ին: Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը անհրաժեշտ է վճարել (2022-2023 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) մինչև ս.թ. հուլիսի 20-ը ներառյալ:
2-րդ փուլ.
(1-ին ենթափուլ)
Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի (1-ին ենթափուլ) փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 18:00 ներառյալ: Ընդունելության քննություններն անկացվում են ս.թ. հուլիսի 19-ին և 20-ին: Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը անհրաժեշտ է վճարել (2022-2023 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) մինչև ս.թ. օգոստոսի 29-ը ներառյալ:
2-րդ փուլ
(2-րդ ենթափուլ)
Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի (2-րդ ենթափուլ) փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 22-ը ժամը 18:00 ներառյալ: Ընդունելության քննություններն անկացվում են ս.թ. օգոստոսի 25-ին և 26-ին: Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը անհրաժեշտ է վճարել (2022-2023 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) մինչև ս.թ. օգոստոսի 29-ը ներառյալ:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է սքանավորեն և մուտքագրեն հետևյալ փաստաթղթերը.
ա. բարձրագույն կրթության դիպլոմը և դիպլոմի հավելվածը (հավելվածի 1-ին էջը և գնահատականների միայն հայերեն հատվածը) ԵՊՀ 2022թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած) ներկայացնում են ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված ֆակուլտետի կողմից, իսկ ՀՀ այլ ԲՈՒՀ-երի 2022թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած)՝ տվյալ ԲՈՒՀ-ի ռեկտորի ստորագրությամբ տեղեկանք՝ բակալավրիատի շրջանավարտ լինելու մասին, և ակադեմիական տեղեկագիր`կնքված և ստորագրված: Արտասահմանյան ԲՈՒՀ-ի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիմորդը դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին:
բ. լուսանկար (3/4 չափսի)
գ. զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է ներբեռնել 1-4-րդ և 18-19-րդ էջերը)
դ. անձնագիրը (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի)
ե. ընդունելության ծառայությունների համար գանձվող 3000 դրամի վճարման անդորրագիրը (ԵՊՀ «Արդշինբանկ» ՓԲԸ –ի հաշվեհամարին 2470101276000001)
(Եթե փոխանցումը կատարված է online և անդորրագրի վրա չի երևում վճարման նպատակը և դիմորդի անուն-ազգանունը, ապա պետք է ձեռագիր ավելացնել և սքանավորել):
Վերադառնալ
Շատ են դիտել
Նորություն
22/05/18
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2018/2019 ՈՒՍ. ՏԱՐՎԱ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸԴիտումներ - 2139
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am