Նորություններ
ՀԱՅ ՈՐԲԵՐԻ «ՄԱՅՐ»՝ ՄԱՐԻԱ ՅԱԿՈԲՍԵՆ
 Մարիա Յակոբսենը ծնվել է 1882թ. Դանիայում: Երիտասարդ տարիքում դանիական և արտասահմանյան թերթերից տեղեկացել է համիդյան կոտորածների և Օսմանյան կայսրությունում հայերի հալածանքների մասին: 1906թ. բուժքույրական դասընթացներն ավարտելուց հետո դառնում է «Կանանց միսիոներական աշխատողներ» կազմակերպության անդամ և որպես միսիոներ մեկնում է  Խարբերդ: Տեղացիների հետ շփվելու նպատակով կարճ ժամանակում սովորում է հայերեն: 1907-1919թթ.-ի տեսածը Յակոբսենը շարադրում է իր օրագրում, որը հետագայում դառնում է Հայոց ցեղասպանության մասին ականատեսի վկայություն: 600 էջից բաղկացած օրագրում նկարագրված է Խարբերդի հայերի տեղահանությունն ու աքսորը:...
16/10/2018 - 15:58
«ԹՌՉՆՈՑ ԲՈՒՅՆ» ՈՐԲԱՆՈՑ. ՀԱԶԱՐԱՎՈՐ ՈՐԲԵՐԻ ՏՈՒՆ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ
 Դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի նախաձեռնությամբ և ջանքերով 1922թ.-ին Սայդայում բացվում է որբանոց, որը 1928թ.-ին տեղափոխվում է Բեյրութի մերձակայքում գտնվող Ջիբեյլ ավան և կոչվում «Թռչնոց բույն»: Այնտեղ խնամվել ու կրթվել են Ցեղասպանությունից փրկված հազարավոր որբեր, ովքեր Յակոբսենին երախտագիտությամբ կոչում էին «մամա»:...
15/10/2018 - 12:52
ՋԵՅՄՍ ԲՐԱՅՍ. ՄԱՐԴ, ՈՎ ՀԻՄՆԱԴՐԵՑ ԱՆԳԼՈ-ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ և ԲԱՐՁԱՁԱՅՆԵՑ ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ
 Բրիտանացի իրավաբան, պատմաբան և դիվանագետ Ջեյմս Բրայսը բազմիցս աչքի է ընկել իր հայանպաստ գործունեությամբ: Նրա ջանքերով 1893թ. հիմնվում է անգլո-հայկական ընկերակցությունը: Բրայսի հայանպաստ գործունեությունը նոր թափ է ստանում համիդյան ջարդերից հետո: Բրիտական և ամերիկյան մամուլում հանդես է գալիս հայանպաստ բազում հոդվածներով:...
10/10/2018 - 12:31
ՀԵՐԵՐՈՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾԸ ՈՐՊԵՍ 20-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Նամիբիան 19-րդ դարում դարձավ գերմանական կայսրության գաղութը: Բնիկ ժողովուրդների նկատմամբ Գերմանիայի վարած քաղաքականությունն ուղեկցվում էր ճնշումներով և զանգվածային սպանություններով: 1904թ. հունվարին հերերոները ապստամբություն են իրականացնում, որը տևում է մինչև 1907թ. մարտի 31-ը (հերերոները, էթնիկ խումբ են, որը հայտնի է նաև օվահերերո անվանմամբ, հիմնականում բնակվում են Նամիբիայում, Անգոլայում):...
10/10/2018 - 12:24
ՋԵԼԱԼ ԲԵՅ. ՄԱՐԴ, ՈՒՄ ԱՅՍՕՐ ԿՈՉՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔ ՕՍԿԱՐ ՇԻՆԴԼԵՐ
Սուլթանական ընտանիքից սերող Ջելալ բեյը զբաղեցրել է ամենատարբեր պետական պաշտոններ Օսմանյան կայսրությունում՝ ներքին գործերի նախարարից մինչև նահանգի կառավարիչ: Գերմանիայում ստացել է բարձրագույն կրթություն, իսկ վերադառնալուց հետո զբաղվել է ուսուցչությամբ: Նա եղել է Էրզրումի, Հալեպի, Այդինի, Ադանայի և Կոնյայի նահանգների կառավարիչը: Ականատես է եղել Հայոց ցեղասպանությանը և չի կարողացել հանդուրժել իր շուրջը կատարվող երևույթները: 1910թ. նշանակվել է Էրզրումի կառավարիչ: Երբ 1915թ. սկսվեցին հայերի նկատմամբ հետապնդումները, նա, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, օգնեց մեծ թվով հայերի:...
10/10/2018 - 12:17
Ո՞Վ Է ԱՅՍՕՐ ԽՈՍՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԲՆԱՋՆՋՄԱՆ ՄԱՍԻՆ
   Ադոլֆ Հիտլերը այս խոսքերը ասել է 1939թ. օգոստոսի 29-ին Օբերզալբերգ քաղաքում՝ Լեհաստան ներխուժելուց  օրեր առաջ: Նա իր գեներալներին կոչ էր անում սպանել անխնա թե՛ կանանց, թե՛ երեխաների՝ չմտածելով հասարակական կարծիքի մասին:...
26/09/2018 - 12:50
ԱՐՄԵՆՈՑԻԴ. ՏԵՐՄԻՆ, ՈՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐԵՑ ՊԱՏՄԱԲԱՆ ՄՈՒՍԱ ԲՐԵՆՍԸ
 Լիբանանցի արաբ իրավագետ, պատմաբան  Մուսա Բրենսը 1960-ական թվականերին սկսեց մանրամասն ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ծրագրման և գործադրման ամբողջ պատմությունը և պատրաստեց գիտական ծավալուն ուսումնասիրություն (ավելի քան 600 տպագիր էջ ծավալով, ֆրանսերեն լեզվով): Իր աշխատության մեջ Բրենսը պարզաբանեց 1915 թ.-ի հայերի կոտորածների ցեղասպանական բնույթը և ցույց տվեց պետությունների անտարբերությունն ու մեղսակցությունը:...
24/09/2018 - 12:06
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am