Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի  «Հայոց պատմության հիմնահարցեր» հեռաուսուցման առաջին ծրագիրը մոտեցավ իր ավարտին: Հուլիսի 11-ին Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչության «Լևոն Շանթ» կենտրոնում տեղի ունեցավ ավարտական վկայականների հանձնման արարողությունը:

 Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչության անունից Սարգիս ԿիրակոսյանըՍարգիս Կիրակոսյան ողջունեց ներկաներին. «Համազգայինը եղաւ այն առաջին կառոյցներէն մէկը, որ Հայաստանի անկախացումէն ի վեր գործնապէս բովանդակութիւն եւ իմաստ տուաւ սփիւռք – Հայաստան գործակցութեան` զայն դուրս բերելով լոզունգային մակարդակէն… Այսօր, նոր էջ մը կը բանանք մշակութային մարզին մէջ, երբ չորս-հինգ ամիս առաջ Երեւանի պետական համալսարանի ներկայացուցիչ` դոկտ. Մհեր Յովհաննիսեանի հետ որոշուեցաւ ձեռնարկել հեռաուսուցման ծրագիրին»:

Իր հերթին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան առաջին քարտուղար Վարդան Ադամյանը իր սրտի խոսքը փոխանցեց Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանին`  շեշտելով այս համայնքի հայապահպանման մարդուժի պատրաստության խիստ կարիքը:

Մհեր ՀովհաննիսյանՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը հաստատեց, որ լիբանանահայ համայնքում այսուհետ առկա է Երևանի պետական համալսարանի ներկայությունը` հատուկ շնորհակալություն հայտնելով ծրագրի հաջողությանը նպաստողներին և  շնորհավորելով շրջանավարտներին:

 Ընդհանուր առմամբ, հեռաուսուցման ծրագրի շրջանակում կրթություն է ստացել 18 ուսանող: Ավարտին Հայաստանի Հանրապետության դեսպանատան անունից Վարդան Ադամյանը և Երևանի պետական համալսարանի անունից Մհեր Հովհաննիսյանը հանձնեցին վկայականներ հետևյալ ներկա ուսանողներին` Մարի Գասպարեան, Հուրի Եափուճեան, Սեւան Դանիէլեան-Մկրեան, Մարիա Նաճարեան-Ինճէեան, Կիրօ Գարավարդանեան, Թամար Եալմանեան, Ժան Ֆարես Փիլիպոս, Գէորգ Յակոբճեան, Լալէ Բագրատունեան, Սոնա Թիթիզեան, Մարալ Եահնիեան, Անի Պիլալեան, Վարդենի Էթոյեան:


Վերադառնալ