Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 2014 թ. հուլիսի 14-ին Լիբանանի Ազգային առաջնորդարանում Ազգային իշխանության Ուսումնական խորհրդի և Երևանի պետական համալսարանի միջև տեղի ունեցավ համագործակցության համաձայնագրի ստորագրություն՝ Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպս. Փանոսյանի, Լիբանանում Հայաստանի  Հանրապետության դեսպանատան առաջին քարտուղար Վարդան Ադամյանի, Ազգային երեսփոխանական ժողովի, Քաղաքական ժողովի, Ուսումնական խորհրդի անդամների և Ազգային վարժարանների տնօրենների մասնակցությամբ:

Մհեր Հովհաննիսյանի խոսքով այս համաձայնագրի ստորագրությունը հնարավորություն կստեղծի, որպեսզի Ազգային վարժարանների աշակերտները Հայ սփյուռքում տեղ ունենան Երևանի պետական համալսարանի հատկապես հայագիտական մասնագիտությունների գծով և Ազգային վարժարանների ուսուցիչները կարողանան իրենց գիտելիքները թարմացնել և վերապատրաստվել՝ այս հարատև աշխատանքով Ազգային վարժարանները նոր մակարդակի և բարձունքների վրա հասցնելով:

Ազգային իշխանության Ուսումնական խորհրդի անունից Սեդա Մանկասարյանը հաստատեց, որ սույն համագործակցությամբ Ազգային վարժարանները հնարավորություն կունենան իրագործելու ուսուցիչների  մասնագիտական վերաորակավորումը և աշակերտների ներգրավածությունը Երևանի պետական համալսարանի ծրագրերում:

Սրբազան հայրը հույս հայտնեց, որ համաձայնագրի ստորագրությամբ ՀայրենիքՍփյուռք հարաբերությունները մեր Ազգային վարժարանների գծով նոր թափ և նոր ուժ կստանան: Նա մաղթեց, որ մեր կրթական մշակները և Ազգային վարժարանների աշակերտները իրենց դիմաց բացվող նոր հնարավորությունների ճամբով իսկապես հաջողեն հարստացնել իրենց մտքի պաշարը, իրենց հոգին և իրենց հոգևոր հայրենիքը, որին կառչած մնում են  իբրև հայեր:

 


Վերադառնալ