Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

 Մեր պատմական հայրենիքի  տարածքում   պահպանված հայկական էթնիկ մշակութային ժառանգության   մնացորդները  վերհանելու, հետազոտելու  և ներկայացնելու նպատակով «Երկիր» միության նախաձեռնությամբ 2010 թվականի նոյեմբերին   վաստակաշատ  երաժիշտ, բլուլահար  Նորայր Քարտաշյանի     ղեկավարությամբ  ձևավորվեց հայկական ավանդական նվագարանների և երաժշտական ժառանգության պահպանման, ուսումնասիրման և տարածման   «Նորայր Քարտաշյան և ՎԱՆ նախագիծ» երաժիշտների խումբըԽումբը  միավորում է երիտասարդ երաժիշտների, որոնք վարպետանում են հայկական ավանդական  նվագարանների, երգ երաժշտության  ուսումնասիրության և կատարման մեջ. պրոֆեսիոնալների ներկայացմամբ հնչեցվում է ֆոլկլորային երաժշտություն: Խմբում  նվագում  են ինչպես արդի գործածության մեջ գտնվող (թառ, քամանչա, շվի, դուդուկ, բլուլ, պկու, զուռնա, ուդ, քանոն, դափ, դհոլ, կոպալ դհոլ),  այնպես էլ մոռացության մատնված և այժմ  խմբի կողմից վերականգնված և ձեռք բերված (հայկական երկփողանի պարկապզուկ, համշենական պարկապզուկհայկական ավանդական նվագարաններ:

Խմբի երգացանկում ընդգրկված են հայկական ժողովրդական ստեղծագործություններՀամշենաշարան», «Մալաթիա», «Անի», Մուշի, Սասունի երգեր ու մեղեդիներ, և այլն), որոնք ունեն ժամանակակից մշակումներ և գործիքավորում, ինչը դրանք ավելի ընկալելի ու ընդունելի է դարձնում երիտասարդության շրջանակներում:

2009 թվականին թողարկվել է «Ծառաստան» ձայնասկավառակը՝ որպես մանկությունից հաճախ լսվող ձայն, որն անկեղծությամբ փոխանցվում է մարդկանց հաղորդագրության տեսքով, որ սա է Հայաստանը՝ մեր երկիրը: Նորայր Քարտաշյանը հիշում է. «մանկությանս հուշերում կա անտառ՝ ծառաստան, որտեղ ծառերը շատ հին են և հաստաբուն՝  աﬔն ﬔկը նման դարերի խորքից եկող Գերդաստանի, որը բերում է նախնյաց հոտն ու կարոտը»։ Չէ՞ որ մենք օղակ ենք անցյալի և ապագայի ﬕջև, որը փոխանցում է անցյալի երգը ապագային. ահա և կյանքի իրական իմաստն ու առաքելությունը։

2010-15 թթընթացքում խումբը պատմական հայրենիքի մի շարք քաղաքներում (Արաբկիր, Մալաթիա, Խարբերդ, Դերսիմ, Դիարբեքիր, Վան) և Համշենում բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել (Էթնոերաժշտական ուսումնասիրություններ, փոխադարձ վարպետության դասընթացներ): Մասնակցել է Արգուվանի (Մալաթիա) և Մնձուրի (Դերսիմ) փառատոններին: Հայ և օտարազգի հանդիսատեսի առջև համերգային ծրագրերով հանդես է եկել Երևանում, ինչպես նաև  Ստամբուլում, Դիարբեքիրում և Վանում:  «Նորայր Քարտաշյան և ՎԱՆ նախագիծ» խումբը,  «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով, Ստամբուլում մասնակցել է «Հրանտ Դինք» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության հանդիսությանը:

 

Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան


Վերադառնալ