Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Կրթության ազգային ինստիտուտի հետ միասին ս.թ. հուլիսի 13-15-ը «Սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստում Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Սփյուռքում հայեցի կրթության կազմակերպման արդի հիմնախնդիրները» թեմայով համահայկական գիտագործնական կոնֆերանս:

 
Կոնֆերանսի ուղղություններն են՝
  • Սփյուռքում հայագիտական առարկաների դասավանդման մեթոդները և դրանց արդիականացման ուղիները:
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ուսուցման գործընթացում:
  • Սփյուռքահայ դպրոցի կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպման հիմնախնդիրները:
  • Սփյուռքի հայկական դպրոցների համար ստեղծվող ուսումնական և ուսումնաօժանդակ համալիրին ներկայացվող մանկավարժահոգեբանական և հրատարակչական խնդիրները:
 Կոնֆերանսը միաժամանակ անցկացվում էր մի քանի մասնախմբերում՝ կրթության արդիականացումը Սփյուռքում, կրթության կազմակերպման խնդիրները Սփյուռքի տարբեր երկրներում, կրթության հիմնախնդիրները Սփյուռքում ու դպրոցների գործակցության ուղիները և այլն: Կոնֆերանսին հրավիրված էին մասնակցելու սփյուռքահայ ուսուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, Սփյուռքի կրթության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետներ Լիբանանից, Սիրիայից, Ուկրաինաից, Թուրքիայից, Բելոռուսից: Կոնֆերանսին զեկույցով հանդես եկավ նաև Երևանի պետական համալսարանի ՀՀԻ փոխտնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը: Նա իր զեկույցում անդրադարձավ ԵՊՀ-ի գործունեությանը Սփյուռքի հայագիտական կրթական դաշտում: Հովհաննիսյանը ներկայացրեց այն հիմնական կրթական և գիտական աշխատանքները, որոնք իրականացվում են հայկական սփյուռքի տարբեր հայ համայնքների և ԵՊՀ համագործակցության շրջանակներում: Մասնակիցներին ներկայացվեց ՀՀԻ «Ցեղասպանագիտություն» և Սփյուռքագիտության ամբիոնի հետ համատեղ իրականացվող «Հայագիտություն»  մագիստորոսական ծրագիրը: Խոսվեց սփյուքահայերին այս ծրագրերում ինտեգրման շուրջ տարվող աշխատանքների մասին: Այնուհետև ներկայացվեց «Հայոց պատմության հիմնահարցեր» հեռաուսուցման ծրագիրը՝ շեշտելով, որ ծրագրի նպատակն է ապահովել համապատասխան լսարանի համար թեմատիկ մասնագիտական կրթություն՝ կիրառելով հեռաուսուցման և դասական ուսուցման համակցված մեթոդները: Ծրագրի մասնակիցներ կարող են լինել ՀՀ, ԼՂՀ և Հայ սփյուռքի մեր հայրենակիցները:  Այնուհետև ՀՀ կրթության նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանն իր հերթին անդրադարձավ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության կրառմանը համահայկական երիտասարդական ծրագրերում: Ներկայացրեց մի քանի հիմնական և կարևոր բաղադրիչներ, որոնք հեշտացնում են ոչ ֆորմալ կրթության իրականացումը: Առանձնացրեց անձնային, որակական, ինպես նաև հոգեբանական գործոնի ազդեցությունը տվյալ կրթության գործում:
 Անդրադարձ եղավ նաև Թեհրանի հայկական դպրոցներին և նրանց գործունեությանը, խոսվեց հայոց ինքնության վրա ցեղասպանության հոգեբանական և փիլիսոփայական ազդեցության գործոնի, նաև՝ ոչ հայախոս խմբերում խաղերի միջոցով հայոց լեզվի դասավանդման և այլ թեմաների շուրջ:
 
ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԾՐԱԳԻՐ

Վերադառնալ