Ս.թ. նոյեմբերի 22-23-ին ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ու Երևանի պետական համալսարանը կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ «Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» խորագրով:
Գիտաժողովը կընթանա հետևյալ ուղղություններով՝
1. Պատմագիտական խնդիրներ (նախագահողներ՝ Ռ. Սաֆրաստյան, Ա. Մելքոնյան, Է. Մինասյան)
2. Իրավաքաղաքական հարցեր (նախագահողներ՝ Գ. Ղազինյան, Վ. Վարդանյան, Ա. Պապյան)
3. Ֆինանսական և գույքային հարցեր (նախագահող՝ Վ. Հարությունյան
4. Ժողովրդագրական հարցեր (նախագահող՝ Գ. Պողոսյան)
5. Բանասիրության, ազգագրության և արվեստագիտության հարցեր (նախագահող՝ Ա. Աղասյան, Պ. Ավետիսյան, Ա. Ավագյան, Վ. Կատվալյան, Վ. Դևրիկյան)
Թեզիսների ներկայացման դրույթները՝
- Էջերի քանակը՝ մինչև 2 էջ,
- Տեքստի տառատեսակը՝ Sylfean,
- Տառերի չափը՝ 12,
- Միջտողային տարածությունը` 1,5,
- Ամփոփումը՝ 1 էջի սահմանում (անգլերեն, ռուսերեն), բառերի քանակը՝ 50-60 բառ (ներառյալ հեղինակի անունը, ազգանունը, վերնագիրը),
- Թեզիսների ներկայացման վերջնաժամկետը՝ 2016 թ. սեպտեմբերի 20-ը:
Գիտաժողովի կազմկոմիտե՝
Ռ. Սաֆրաստյան, Ա. Մելքոնյան (համանախագահներ), Գ. Պողոսյան, Է. Մինասյան, Յու. Սուվարյան, Ա. Սիմոնյան, Գ. Ղազինյան, Վ. Հարությունյան, Պ. Ավետիսյան, Ա. Աղասյան, Վ. Կատվալյան, Վ. Դևրիկյան, Ս. Մանուկյան:
Վերադառնալ