Ս.թ. հոկտեմբեր 13-14-ը Երևանի պետական համալսարանում տեղի կունենա Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության Հայկական համայնքների բաժանմունքի հետ համատեղ Սփյուռքագիտության ամբիոնի կազմակերպած «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի հիմնական նպատակը Ռուսաստանի հայկական սփյուռքի արդի փուլի համայնապատկերի, կազմակերպական կառուցվածքի, ազգային ինքնության պահպանության մարտահրավերների, սփյուռքայնացման արդի միտումների և Հայաստանի Հանրապետության հետ ռուսահայության կապերի վերաբերյալ քննարկումն է, առկա գիտական հետազոտությունների համախմբումը, ինչպես նաև Ռուսաստանի հայերի խնդիրներով զբաղվող ՀՀ և արտերկրի գիտնականների միջև երկխոսության խրախուսումը:
Գիտաժողովի թեմաներն են.
- ՌԴ հայությունն արդի փուլում. համայնապատկեր,
- ՌԴ հայկական համայնքների կազմակերպական կառուցվածքը,
- «Նոր Սփյուռք» և «ավանդական սփյուռք». նմանություններ և տարբերություններ,
- Հայաստանի Հանրապետության հետ կապեր,
- Ռուսահայության ինքնության հարցեր,
- ՌԴ հայկական կրթական և մշակութային կառույցներ,
- Կրոնական կազմակերպությունների, հատկապես Հայ առաքելական եկեղեցու դերը Ռուսաստանում:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են լինելու հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Գիտաժողովի անցկացման վայրը՝ ԵՊՀ Պալյանների անվան դահլիճ (2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ):
Կից՝ գիտաժողովի ծրագիրը:
Վերադառնալ