Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը 2017 թվականին ևս շարունակեց Սփյուռքում հայապահպանությանը միտված կրթական իր ծրագրերը: 2017 թ. հունվարի 16-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում` մասնավորապես Հալեպում մեկնարկեց «Հայոց պատմության հիմնահարցեր» հեռաուսուցման ծրագիրը մեր հայրենակիցների համար: Տեղում ծրագրի իրականացմանը իր նպաստը բերեց Համզգայինի Սիրիայի շրջանային վարչությունը: Մասնակցում էին 14 հալեպահայեր:
Նշենք, որ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կարգադրությամբ, հալեպահայերի համար ծրագիրը իրականացվել է բացարձակ անվճար: Կարևոր էր տեսնել, որ պատերազմական շրջանում ապրող մասնակից մեր հայրենակիցների մեջ կային ոչ միայն մասնագիտական վերաորակավորման անհրաժեշտությամբ պայմանավորված ուսուցիչներ, այլև հայրենի պատմությամբ հետաքրքրվածներ: ՀՀԻ ղեկավարությունը չի բացառել, որ հետագայում Սիրիայից նման հայտերի դեպքում ծրագիրը կարող է նույն սկզբունքով մատուցվել:
Հավելենք, որ ծրագրի շրջանակներում մասնակիցները հանձնեցին երեք առցանց քննություն և ավարտական աշխատանքների պաշտպանություն: Ծրագրի մասնակիցներին կտրվեն համապատասխան վկայականներ:
Տեսանյութեր՝
Վերադառնալ