Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Նորություններ
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտն իրականացնում է հայագիտական ուղղվածության ուսումնասիրությունների հրատարակում, թվայնացում և համացանցային ռեսուրսներում հիշյալ նյութերի ներկայացվածության ապահովում: Ողջունելով ներկաներին` ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, ՀՀԻ-ի տնօրեն Արամ Սիմոնյանը ևս մեկ անգամ ընգդծեց հայագիտության ոլորտում կատարվող աշխատանքների և ձեռքբերումների կարևորութունը:
<<ԵՊՀ հայագիտական հետզոտությունների ինստիտուտը, գործունեության առանցքում ունենալով պետականության կայացմանը զուգահեռ հայագիտության զարգացումը խթանող քայլերի ձեռնարկումը, պատրաստ է համագործակցել ինչպես առանձին հայագետների, այնպես էլ հայագիտական գիտահետազոտական այլ կենտրոնների և ինստիտուտների հետ>>,- նշեց Արամ Սիմոնյանը:
Ցուցադրվեց տեսանյութ, որտեղ ներկայացված էր ԵՊՀ-ում հայագիտության զարգացման պատմությունը, ինստիտուտի կառուցվածքն ու աշխատանքային հիմնական ուղղությունները: Ցուցադրված էին նաև հրատարակված հայագիտական աշխատությունները, որոնց օրինակներից էլ միջոցառման ավարտին նվիրվեցին ներկաներին: <<Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայագիտությամբ զբաղվելը դարձել է խիզախության դրսևորում: … Այդ տեսանկյունից ուրախալի է, որ ԵՊՀ-ն կարողանում է ուսումնակրթական աշխատանքին զուգընթաց հետզոտություններ կատարել գիտակրթական հարթության վրա: Հայագիտության ոլորտում արձանագրված որևէ հաջողություն բոլորիս հաջողությունն է, քանի որ սա իսկապես <<ռազմաճակատի գիծ է>>>>,- իր խոսքում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` հույս հայտնելով, որ համագործակցությունըկշարունակվի:
Իրենց բաժինների աշխատանքը ներկայացրեցին ինստիտուտի մի քանի ստորաբաժանումների ղեկավարներ` մասնավորապես Հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ Հայկ Ավետիսյանը,Պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի վարիչ Բաբկեն Հարությունյանը, Ցեղասպանագիտության բաժնի առաջատար գիտաշխատող Վարուժան Պողոսյանը, Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնի վարիչ Մհեր Հովհաննիսյանը: Կատարված աշխատանքները ներկայացված են ինստիտուտի պաշտոնական կայքում` www.armin.am-ում, որտեղ արդեն առկա են 55 գրքեր, 25 հոդվածներ, 104 քարտեզներ, ինչպես նաև արխիվային փաստթղթերի ժողովածուներ, պատմական տարաբնույթ լուսանկարներ: Ձեռք բերված ժամանակակից սկաներները նոր թափ կհաղորդեն թվայնացման գործընթացին` ապահովելով բարձր որակ և օպերատիվություն: Ընթացքի մեջ են որոշ հայագիտական աշխատությունների հրատարակումներ:
Վերադառնալ
Շատ դիտել են
Նորություն
25/01/12
2012Թ-Ի ԱՌԱՋԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄԴիտումներ - 5578