Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը:

Դասախոսությունը կազմակերպել են ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը և ԵՊՀ ռեկտորատը:
Հանդիպմանը ներկա էին ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մհեր Հովհաննիսյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը, դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

 Ցեղասպանության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը հադես եկավ ողջույնի խոսքով՝ կարևորելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումի ընձեռած հնարավորությունը՝ լսել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգին:

 Ադամա Դիենգը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ սիրով է ընդունել ԵՊՀ-ում դասախոսություն կարդալու հրավերը: Նա կարևորեց Ցեղասպանագիտություն գիտակարգի դերը, քանի որ անհրաժեշտ է հավաքագրել և ուսումնասիրել այդ հանցագործությանն առնչվող տվյալները, անել վերլուծություններ և հետևություններ: 

 Շարունակությունը՝ ysu.am


Վերադառնալ