Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Նորություններ
2022 թվականի դեկտեմբերի 20-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի քննարկումների սրահում տեղի ունեցավ գիտական խորհրդի ընդլայնված նիստ: Նիստին ներկա էին ԵՊՀ ռեկտոր, աստվածաբանական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, հայագիտական հետազոտությունների ինտիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանը, ինչպես նաև ինստիտուտի գիտական խորհրդի կազմը, բաժինների և լաբորատորիաների ղեկավարները և աշխատակիցները (առաջատար և ավագ գիտաշխատողներ):
Գիտական խորհրդի նիստի օրակարգում ներառված էր Հայագիտական հետազոտությունների ինտիտուտի 2022թ. գործունեության հաշվետվությունը և ընթացիկ այլ հարցեր:
Նիստի սկզբում ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը կարևորեց ԵՊՀ նախկին ռեկտոր, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, երջանկահիշատակ Արամ Սիմոնյանի ներդրած ջանքերը՝ գիտական կառույցի կայացման ու զարգացման գործում:
Հաշվետու նիստի միաձայն նախագահող ընտրվեց անվանի արևելագետ, դիվանագետ, բ.գ.թ., պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը:
Հայագիտական հետազոտությունների ինտիտուտի տնօրեն Վ. Պետրոսյանը ներկայացրեց ինստիտուտի 2022 թ. գործունեության հաշվետվությունը:
Վ. Պետրոսյանն իր ելույթում հանգամանալից կերպով ներկայացրեց կառույցի կողմից իրականացված գիտական աշխատանքները, ձեռքբերումները, առկա և հնարավոր համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանանքերի իրականացման ընթացքը, ինչպես նաև խոսեց առկա խնդիրների, մարտահրավերների մասին:
Առանձին ներկայացրեց նաև գալիք՝ 2023 թվականին ինստիտուտի կողմից ծրագրված գիտական գործունեությունը, անդրադարձավ առաջիկա գործունեությանն ու առկա խնդիրները հաղթահարելու ուղիներին և մեթոդներին:
Նիստի մասնակիցները, հարցերի և ելույթների ձևաչափով, քննարկեցին կատարված աշխատանքների արդյունքները, իրենց մտահոգող հարցերն ուղղելով ՀՀԻ տնօրենին, ինպես նաև ներկայացնելով հետագա գիտական գործունեության վերաբերյալ իրենց առաջարկությունները:
Նիստի արդյունքում գիտական խորհրդի անդամներն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀԻ տնօրենին, և վերջինիս 2022 թ. տարեկան գործունեության հաշվետվությունը միաձայն դրական գնահատվեց:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենին կարճ ժամանակահատվածի ընթացքում կատարված արդյունավետ աշխատանքի համար: ԵՊՀ ռեկտորը ՀՀԻ անձնակազմին ներկայացրեց ԵՊՀ ռազմավարական զարգացման ծրագիրը, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների ուղղությամբ ԵՊՀ-ի կողմից իրականացվող և նախատեսվող բարեփոխումների ծրագրերն ու գիտահետազոտական և կրթական ուղղությունների զարգացման իր տեսլականը:
Վերադառնալ
Շատ դիտել են
Նորություն
25/01/12
2012Թ-Ի ԱՌԱՋԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄԴիտումներ - 5565