Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

                Կայացավ ԵՊՀ խորհրդի 2011թ.-ի ամփոփիչ նիստը

 
   Հունվարի 17-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի խորհրդի 2011 թվականի ամփոփիչ նիստը՝ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Նիստից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդես եկավ մամլո ասուլիսով՝ լրագրողներին ներկայացնելով այն հարցերը, որոնք քննարկվել են խորհրդի նիստի ընթացքում:
<< Այսօր ԵՊՀ-ի տարեկան հաշվետվությունն էր խորհրդի առջև: Ներկայացվեց ԵՊՀ-ի ֆինանսական կատարողականը և 2012թ.-ի ծախսերի և եկամուտների նախահաշիվը, որը կազմում է 7.660.183.000 դրամ: 2011թ-ին դպրոցներում շրջանավարտներ չլինելու պատճառով առաջին կուրսեցիները սակավ էին, սակայն, այդուհանդերձ, ֆինանսական առումով տարին վատ չէր ԵՊՀ-ի համար և, չնայած առկա դժվարություններին, մենք կարողացանք խուսափել կրճատումներից: Ավելին, 2011թ.-ին 30-ից ավելի երիտասարդ դասախոսներ են ընդունվել աշխատանքի:>>,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա նաև ներկայացրեց 2010/2011 ուսումնական տարվա ԵՊՀ գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձավ կրթական, գիտահետազոտական, հրատարակչական, խմբագրական և տպագրական գործունեոււթյանը:
    Խոսելով ուսուցման համակարգում կատարված փոփոխությունների մասին, ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ ԵՊՀ-ն անցյալ տարում անցավ կրեդիտային համակարգով ուսուցման  բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Լուրջ տեղաշարժեր են տեղի ունեցել դասախոսների վերաորակավորման մակարդակում՝ մասնավորապես օտար լեզվի և համակարգչային գիտելիքների կատարելագործման ուղղությամբ:
   Հաշվետու ուսումնական տարում  ԵՊՀ գրադարանի գրքային ֆոնդ մուտք է գործել 1712 անուն 10 հազար 43 միավոր գրականություն, այդ թվում` 9102 միավոր գիրք, 746 ամսագիր, 83 գիտական թեզ, թերթերի 112 հավաքածու, ինչպես նաեւ 287 անուն  2947 միավոր ուսումնական գրականություն: Շուրջ հիսուն տոկոսով ավելացել է տպագրվող մենագրությունների թիվը: 1800-ից ավելի գիտական հոդվածների մեծ մասը տպվել է արտերկրում` շատերը բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում: Ներկայումս գրադարանի ամբողջ տարածքում ապահովված է ինտերնետային անլար կապ, որն էապես բարելավում է գրադարանային ծառայությունների սպասարկման որակը: Հաշվետու ժամանակաշրջանում ԵՊՀ հրատարակչությունն աշխատել է բացառիկ ծանրաբեռնվածությամբ եւ արդյունավետությամբ: Լույս է տեսել 200 անուն գիրք: 
   Ա. Սիմոնյանի խոսքերով Երեւանի պետական համալսարանում 2011 թ. մարտից գործում է 36 դրամաշնորհային ծրագիր: Ընդհանուր առմամբ` ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցութային շեմը հաղթահարած ծրագրերի 26 %–ից ավելին բաժին է ընկնում ԵՊՀ-ին: ԵՊՀ-ում դրամաշնորհային ծրագրերում ընդգրկված գիտաշխատողների թիվը գերազանցում է 183-ը: Նախորդ ուստարվա ընթացքում պաշտպանվել են 10 դոկտորական եւ 78 թեկնածուական ատենախոսություններ: 
ԵՊՀ ձեռքբերումներից էր նաև  բազային ծրագրերի ոլորտում չորս նոր հետազոտական լաբորատորիաների ստեղծումը: 
  ԵՊՀ-ն շարունակում է իրականացնել քաղծառայողների պատրաստման դասընթացներ: Նախորդ տարի ծրագրվել, պատրաստվել է, իսկ այս տարի ասպարեզ կիջնի ուսումնաօժանդակ եւ վարչական մասնագետների որակավորման բարձրացման ծրագիրը: Սիմոնյանը փոխանցեց, որ շեշտը դրվում է հատկապես երիտասարդ կադրերի որակավորման բարձրացման վրա:
 
 
 
 

Վերադառնալ