Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհ. Թոքմաջյանը հանձնում է ԵՊՀ ռեկտոր, ՀՀԻ տնօրեն Ա. Սիմոնյանին <<Ջիմ Թորոսյան>>-ի անվան ոսկե մեդալը:Հունիսի 19-ին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գիտական խորհուրդի որոշմամբ` գիտության և կրթության ոլորտի բարեփոխումների գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, ՀՀ պետական բուհերի խորհրդի նախագահ Արամ Սիմոնյանը պարգևատրվեց <<Ջիմ Թորոսյան>>-ի անվան ոսկե մեդալով: Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ այսօր դժվար է գնահատել այն դերը, որը Երևանի պետական համալսարանը ունեցել է շինարարական մասնագիտությունների կայացման գործում և դա հատկապես վերաբերում է վերջին շրջանին, երբ ՀՀ-ն միացավ Բոլոնիայի գործընթացին: Հ. Թոքմաջյանը իր շնորհակալությունը հայտնեց Ա. Սիմոնյանին կայացման ժամանակշրջանում նրա ցուցաբերած աջակցության համար: <<Երբ մենք ջրային հիմահարցերի  հիդրոտեխնիկայի ինստիտուտում պետք է ստեղծեցինք ջրային համակարգերի լաբորատորիա, որն աննախադեպ էր, առաջին ստորագրությունը, որը դրվել է այդ փաստաթղթի վրա պարոն Սիմոնյանի ստորագրությունն էր>>, - նշեց ԵՃՇՊՀ ռեկտորը: ԵՊՀ ռեկտորն իր հերթին շնորհակալություն հայտնեց իրեն մեդալի շնորհմանը արժանացնելու և այն բարձր գնահատականի համար, որը տրվեց ԵՊՀ-ին և նրա ղեկավարության գործունեությանը: Այնուհետև ներկաները ռեկտոր Թոքմաջյանի ուղեկցությամբ այցելեցին ԵՃՇՊՀ-ի մի շարք մասնագիտական լաբորատորիաներ՝ ծանոթանալով ԲՈՒՀ-ի ընթացիկ ծրագրերին:

 

 


Վերադառնալ