Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 Լույս է տեսել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Բաբկեն Հարությունյանի հեղինակած <<Հայաստանի պատմության ատլաս>>-ի  3-րդ հատորը: Ատլասն ընդգրկում է 1918թ.-ից մինչև  մեր օրերն ընկած ժամանակները, Հայաստանի 3-րդ հանրապետության և Լեռնային Ղարաբաղի քարտեզները: Հեղինակի խոսքով ատլասը կարող է օգտագործվել և ուսումնական, և գիտական նպատակներով:Ատլասի քարտեզների կազմողական և ձևավորման աշխատանքները՝ Վարդան Մխիթարյանի, գրախոսներն են՝ ակադեմիկոս Վ. Բ. Բարխուդարյանը, պրոֆեսոր-դոկտոր Պ. Մ. Մուրադյանը: Աշխատանքի նախորդ երկու հատորներն ընդգրկում են հնագույն ժամանակներից միչև 1918թ-ն ընկած ժամանակահատվածը, որոնք կարող եք դիտել այստեղ: Շուտով  3-րդ հատորը ևս հասանելի կլինի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի համացանցային ռեսուրսներում:


Վերադառնալ