Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

ՀՀ ԳԱԱՀայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան 2013 թ. հոկտեմբերի 17-ից-19-ը Երևանում կազմակերպում է Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովը` «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» խորագրով: 


ԵՊՀՀամաժողովի աշխատանքներին իրենց մասնակցությունն են ցուցաբերում նաև Երևանի պետական համալսարանը՝ մասնավորապես ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը և ՀայկազյանՀայկազյան համալսարան համալսարանը:

Համաժողովում կգործեն հետևյալ բաժանմունքները՝

Պատմություն
Լեզվաբանություն
Գրականագիտություն
Արվեստ և ճարտարապետություն
Հայոց եկեղեցին և հայագիտությունը
Հայ հասարակական-քաղաքական միտքը. ձեռքբերումները և զարգացման արդի հիմնախնդիրները
Հայ ինքնության հարցեր:
 
Զեկուցումների հիմնադրույթները և տեքստերը կհրատարակվեն:

Համաժողովի առաջին վեց բաժանմունքների մասով մասնակցության հայտերի ուղարկման վերջին ժամկետը արտերկրի մասնակիցների համար սահմանվել է մինչև 2013 թ. հունիսի 15-ը է, իսկ հիմնադրույթների ուղարկման վերջին ժամկետը` 2013 թ. օգոստոսի 31-ը:

Համաժողովի 7-րդ՝ Ինքնություն բաժանմունքի մասով մասնակցության հայտերի ուղարկման վերջին ժամկետը թե՛ ՀՀ և ԼՂՀ, թե՛ արտերկրի մասնակիցների համար կրկին սահմանվել է մինչև 2013 թ. հունիսի 15-ը է, իսկ հիմնադրույթների ուղարկման վերջին ժամկետը` 2013 թ. օգոստոսի 1-ը:

Հայտը կարելի է լրացնել համաժողովի կայքում`  armenology2.sci.am  :       

ՀՀԳԱԱ նախագահություն, հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք:

0019 Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24,

Հեռ.՝ (+37410) 527722

Էլ. փոստ` humdep@sci.am

Վերադառնալ