‹‹Русский репортер›› ամսագիրը նոյեմբեր ամսվա համարում հրապարակել է ռեպորտաժ, որում հեղինակ Շուրա Բուրտինը ներկայացնում է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հետ իր հարցազրույցը և իր ճամփորդությունը դեպի Բաքու և Այլիս գյուղ: Խոսելով Այլիսլիի ‹‹Քարե երազներ›› վեպի և դրա շուրջ բարձրացած մեծ աղմուկի մասին, հեղինակը պատմում է վեպի հրապարակմանը նախորդած իրադարձությունների մասին և պատմական ակնարկ կատարում առհասարակ հայ-ադրբեջանական հարաբերությունների, Ղարաբաղյան հակամարտության մասին:Նա նշում է, որ 2012թ.-ին Ադրբեջանի ղեկավարության կողմից հանցագործ Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու և համազգային հպարտության արժանացնելու փաստը պատճառ է հանդիսացել, որպեսզի հայտնի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին վերջապես տպագրի ‹‹Քարե երազներ›› վեպը, որ պատմում է 1990թ.-ի ձմռանըԲաքվում իրականացված հայկական ջարդերի մասին: Լրագրող Շուրա Բուրտինը զուգահեռներ է անցկացնում, թե ինչպես է ադրբեջանական հանրությունը ընկալում Աքրամ Այլիսլիի և Ռամիրլ Սաֆարովի կերպաները, ինչպիսի վերաբերմունք ունի նրանց նկատմամբ: Ի զարմանս հեղինակի Ռամիլ Սաֆարովի մասին ադրբեջանցին խոսում է աչքերի փայլով և երջանիկ ժպիտով: Սակայն հեղինակը շարունակում է՝ նշելով. ‹‹Բաքվեցին արյունարբու չէ, պարզապես ոչ ոք չի հավատում, որ Սաֆարովը առանց որևէ պատճառի կացնահարել է քնած հայ սպային: Ըստ ադրբեջանական պաշտոնական լրատվության, հայը վիրավորել է Ռամիլին, ադրբեջանական դրոշով մաքրել կոշիկները, թքել վրան››,- գրում է ռուս լրագրողը:
Վերադառնալ