Ուկրաինական www.segodnya.ua պարբերականը հրապարակել է հոդված, որտեղ ներկայացվում է ԼՂՀ ներկա վիճակը, պատերազմից 20 տարիներ անց առկա ձեռքբերումները և հայ ժողովրդի սերն ու նվիրվածությունը իրենց հայրենիքի նկատմամբ:
Խոսվում է նաև հանքաարդյունաբերության ոլորտում առկա ձեռքբերումների, 8 տարվա ընթացքում կառուցված 5 ՀԷԿ-երի, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի, ինչպես նաև արտասահմանյան ներդրումների արդյունքում բացված ընկերությունների մասին:
«Ներդրումների մեծ մասը կատարվում է սփյուռքահայերի կողմից, որոնք իրենց պարտքն են համարում ներդրում ունենալ ԼՂՀ զարգացման գործում»,-ասվում է հոդվածում:
Խոսվում է այն մասին, որ ԼՂՀ-ն զրկված է օդային հաղորդակցության հնարավորությունից: 5մլն. դոլար ներդրմամբ կառուցված նոր օդանավակայնը չի շահագործվոււմ, քանի որ հարևան Թուրքիան՝ Բաքվի դաշնակիցը, սպառնում է այդ դեպքում փակել իր օդային տարածքը Հայաստանի համար, իսկ Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովն էլ սպառնացել է ռմբակոծել Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռները:
«Մայրաքաղաք Ստեփանակերտում ավերակներ այլևս չես գտնի, փոխարենը ավելանում են նորակառույց շենքերը: Սակայն Լեռնային Ղարաբաղում կա մի քաղաք, որ դեռևս ավերակների մեջ է, և որտեղ 300-ից ոչ ավելի մարդ կա, որոնք հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ: Դա Աղդամն է (թարգմ. «Սպիտակ տանիք»), որ սովետական շրջանում հիմնականում բնակեցված էր ադրբեջանցիներով: Քաղաքը գտնվոււմ է հնագույն հայկական քաղաքներից մեկի՝ Տիգրանակերտի ավերակների հարևանությամբ: ԼՂՀ կազմի մեջ մտնող սահմանամերձ Աղդամից 1990թ.-ին ռմբակոծվել է Արցախը «Գրադ» հրթիռահրետանային կայանի կողմից: ԼՂՀ ղեկավարությունը չի վերականգնել Աղդամը, իսկ ղարաբաղցիները պատերազմից հետո տներիից մնացած ավերակները օգտագործում էին որպես շինանյութ: Ավերված Աղդամը կարծես հիշեցում լինի այն մասին, թե ինչի կարող է բերել ցանկացած պատերազմ»,- նշում է հեղինակ Իրինա Կովալչուկը:
Հոդվածն ամբողջությամբ տե´ս "В Нагорном Карабахе к войне готовы даже памятники и дети"
Վերադառնալ