Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Նորություններ
Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» համայնքի հրավերով Ռոստով հերթական այց են կատարել ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը և ՀՀԻ Հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար Լուսինե Սահակյանը: Նրանք մասնակցում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին (ապրիլի 20-26-ը)` ներկայացնելով «Հայոց ցեղասպանության խնդրի արտացոլումը համացանցում», «Իսլամացման-թուրքացման քաղաքականությունը Օսմանյան կայսրությունում և հանրապետական Թուրքիայում» դասախոսությունները: Ծրագրի շրջանակներում իրականացվելու է նաև Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմությունը ներկայացնող «Իմ տունն այստեղ է..», ինչպես նաև փաստագրական «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» ֆիլմերի ցուցադրությունը:
Վերադառնալ
Շատ դիտել են
Նորություն
25/01/12
2012Թ-Ի ԱՌԱՋԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄԴիտումներ - 5578