![](images/bg_left_top.png)
![](images/youtube.png)
Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի տնօրինության հրավերով և Մեսրոպյան վարժարան-Երևանի պետական համալսարան համագործակցության շրջանակներում ս.թ. մայիսի 2-9-ը Լիբանան իր հերթական այցն է կատարում ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: Այցի նպատակներն են` հատուկ ծրագրի իրականացում Հայոց պատմության ուսուցիչների համար` <<Հայոց պատմության դասավանդումը. մասնագիտական հարցեր, մեթոդաբանություն, արդի տեղեկատվական պաշարների կիրառում>> թեմատիկայով, <<Հայկական հարցը և Արցախյան հիմնահարցը>>, <<Արցախյան հիմնահարցը համացանցում` ադրբեջանական և հայկական դիտանկյուներից>> թեմաներով սեմինարներ, այցելություններ <<Ազդակ>>, <<Զարթոնք>>, <<Արարատ>> օրաթերթերի խմբագրություններ, ինչպես նաև Հայկազյան համալսարանի ուսանողների հետ հանդիպում և ԵՊՀ 90-ամյա գործունեությունը ներկայացնող ֆիլմի` <<Իմ տունն այստեղ է...>>, ցուցադրություն:
Վերադառնալ
![](http://www.armin.am//cms/image.php?image=http://www.armin.am//images/news/N2.jpg&width=50)