![](images/bg_left_top.png)
![](images/youtube.png)
![]() |
||
![]() |
![]() |
2014 թվականի հունիսի 10-ից մեկնարկեց ԵՊՀ հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարքը: Հոբելյանական միջոցառումների շրջանակներում գրադարանի մասնաշենքի ճեմասրահում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու ԵՊՀ-ի կողմից հրատարակված շուրջ 250 անուն աշխատությունների՝ հումանիտար, հասարակական, ճշգրիտ գիտություններին վերաբերող: Առանձին բաժնում ներկայացված էին Հայոց Ցեղասպանության, Հայակական հարցին վերաբերող գրքեր, հոդվածների ժողովածուներ, ամսագրեր, թերթեր և այլն:
Զուգահեռաբար ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում ցուցահանդես-վաճառքի էին ներկայացված ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հրատարակած գրքերի շարքը, ինչպես նաև «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի օժանդակությամբ վերջին տարիներին լույս տեսած մի շարք մենագրություններ, բառարաններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր:
Այնուհետև կենտրոնական մասնաշենքի բակում տեղի ունեցավ ԵՊՀ, «Անտարես», «Էդիթ Պրինտ», «Զանգակ-97», «Փրինթինֆո», «Մանմար» հրատարակչությունների գրքերի ցուցահանդես-վաճառքը: Միջոցառմանը իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողները՝ աստիտենտ Անուշ Չիբուխչյանի գլխաավորությամբ: Վերջինս ողջունեց նման նախաձեռնությունը,կարևորեց նմանատիպ միջացառումներին մասնակցությունը, ներկայացրեց իրենց աշխատանքները և նշեց, որ դրանք արվել են մեծամասամբ ավարտական կուրսերի ուսանողների ձեռքերով: Ցուցահանդես-վաճառքը ուղեկցվում էր ԵՊՀ Մշակույթի կենտրոնի սաների՝ հայ պոեզիայի մեծերի գործերի կատարմամբ, որոնք ընդմիջվում էին երաժշտությամբ:
Հավելենք, որ ԵՊՀ հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև հունիսի 13-ը:
Վերադառնալ
![](http://www.armin.am//cms/image.php?image=http://www.armin.am//images/news/N2.jpg&width=50)