Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

 ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, հայապահպանության տեսանկյունից կարևորելով Սփյուռքի հայկական դպրոցներում հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության ուսուցիչների պատրաստման իրագործումը, ինչպես նաև հաշվի առնելով Համազգային հայ կրթա­կան և մշակութային միության հայագիտական միջդիսցիպլինար առարկաների մասով դասա­վանդ­ման ու ապագա մասնագետների՝ հնարավորինս հավասարաչափ բանասերի և պատմաբանի, որա­կա­վորումներ ստանալու վերաբերյալ ներկայացրած առաջարկները, կազմակերպում է «Հայագի­տու­թյուն» մագիստրոսական ծրագիրը՝ իրականացնելով ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի շրջանակներում: Համազգային հայ կրթական և մշակութային միությունը պատրաստակամ է նոր մագիստրոսական ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի վճարել վեց ուսանողի ուսման վարձը (յուրաքանչյուրի համար՝  տարեկան հազար ԱՄՆ դոլար): Համազգայինի կենտրոնական վարչությունը արդեն իսկ ընդունում է ծրագրի մասնակցության դիմումներ Սփյուռքի տարբեր համայնքներից: Ավարտելով «Հայագի­տու­թյուն» մագիստրոսական ծրագիրը՝ մասնագետը պարտավորվում է առնվազն 7 տարի դասավանդել Համազգայինի կողմից նշված Սփյուռքի որևէ հայկական վարժարանում:


Վերադառնալ