Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել
     
     
 ԵՊՀ ռեկտոր՝ Արամ Սիմոնյան  ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան՝ Էդիկ Մինասյան

  2014 թվականի սեպտեմբերի 10-ին վաղ առավոտից ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենքը սովորականից բազմամարդ էր: Նշվում էր մայր բուհի երկու հիմնադիր ֆակուլտետների՝ պատմության և բանասիրության ֆակուլտետների հիմնադրման 95 ամյակը:

 Ֆակուլտետի նախասրահում հյուրերը ծանոթանում էին հայ մեծանուն լեզվաբանների, գրականագետների, պատմաբանների աշխատություններին նվիրված գրքերին: Ներկաների թվում էին ոչ միայն բանասերներ ու պատմաբաններ, այլ նաև ԵՊՀ մյուս ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներ, շրջանավարտներ:

 Տոնական միջացառումը շարունակվեց ԵՊՀ մեծ դահլիճում, որտեղ հյուրերին շնորհավորեց և իր սրտի խոսքը հղեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով նույնպես պատմության ֆակուլտետի շրջանավարտ է: Այնուհետև Արամ Սիմոնյանը հյուրերին ներկայացրեց համալսարանի հիմնադրման բարդ ու դժվարին ուղին:

 «95 տարի առաջ ի կատար ածվեց մեր մտավորականության, հասարակական և քաղաքական գործիչներից շատերի երազանքը. ստեղծվեց Երևանի համալսարանը, որի հիմքը պատմալեզվաբանական ֆակուլտետն էր»,-նշեց Ա. Սիմոնյանը:

 Նա անուն առ անուն նշեց պատմության և բանասիրության ֆակուլտետների այն բոլոր երախտավորներին, ովքեր այդ դժվարին ժամանակահատվածում՝ ցեղասպանությունից կրած այդքան հալածանքներից հետո, սովի, կրակի ու ավերի պայմաններում իր մեջ ուժ գտավ համախմբվելու և հանուն գիտելիքի, մայրենի լեզվի, պատմության և հայապահպանության հայրենանվեր  գործին լծվելու համար:

 Իրենց շնորհավորական խոսքն ասացին նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը: Նրանք իրենց հերթին ներկայացրեցին իրենց նախորդների գործն ու ավանդը ֆակուլտետների կայացման և զարգացման գործում:

 Հանդիսավոր նիստին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր շնորհավորական ուղեձը հղեց հարազատ ֆակուլտետների հիմնադրման 95 ամյակի կապակցությամբ: Նա հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչների պարգևատրեց ՀՀ պետական պարգևներով և ՀՀ Նախագահի շնորհակալագրերով:

 «Երևանի պետական համալսարանն անգնահատելի ավանդ ունի Ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի վերածննդի, Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կայացման գործում, և այս դահլիճում նստածներից շատ-շատերն ու նաև ձեր նախորդներն ունեն սեփական ներդրումն այդ ավանդում: Շնորհակալ եմ բոլորիդ»,-շնորհավորական խոսքում նշեց   ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


Վերադառնալ