Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

 Սույն թվականի փետրվարի 24-ին` ժամը 14:00-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում (Աբովյան 52) տեղի կունենա  գիտական նստաշրջան՝ «Հայոց Զորավարի հավերժական կյանքն ու գործունեությունը» թեմայով՝ նվիրված Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը: Նստաշրջանին իրենց զեկուցումներով հանդես կգան նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, պրոֆեսորներ Պետրոս Հովհաննիսյանը, Աշոտ Ներսիսյանը և պրոֆեսորադասախոսական կազմի այլ անդամներ: Կներկայացվի Զորավարի կյանքի ու պայքարի դասերը, կխոսվի արևմտահայոց հայդուկային պայքարի կազմակերպման գործում Անդրանիկի դերի, գործունեության, նրա ժամանակի և մարդկանց հուշերի մասին:

 Անդրանիկ Թորոսի Օզանյանը, ով հայտնի է նաև Անդրանիկ փաշա ու Զորավար Անդրանիկ անուններով, ծնվել է 1865 թ-ին Շապին Գարահիսարում: 1902-1904 թթ. Անդրանիկի գլխավորությամբ հայկական ջոկատները Սասունում, Տարոնում ու Վասպուրականում հաջող մարտեր են մղել թուրքական զորքերի դեմ: 1918 թ-ի մայիսին Անդրանիկի դիվիզիան Վորոնցովկա ավանի մոտ կասեցրել է օսմանյան զորքի առաջխաղացումը դեպի Թիֆլիս, ապա մարտերը շարունակել Ղարաքիլիսայի ուղղությամբ: Զորահրամանատարի դերը խիստ նշանակալից էր նաև Զանգեզուրի պաշտպանական մարտերում: Այդուհանդերձ, Անտանտի դաշնակիցների վարած քաղաքականության ու Հայաստանի ղեկավարության որոշ ներկայացուցիչների հետ լուրջ հակասություններ ունենալով, Անդրանիկը 1922 թ-ին հեռանում է Հայաստանից: Զորավարը 1927 թ-ի օգոստոսի 31-ին մահացել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում: 1928 թ-ին նրա աճյունը տեղափոխվել է Փարիզ, 2000 թ-ին` Հայաստան: Այժմ զորավարի աճյունը հանգչում է Երևանի Եռաբլուր պանթեոնում:


Վերադառնալ