Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

  




     

     Ս.թ. Մայիսի 4-ին ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտ ժամանեց Եգիպտոսի Կահիրէի պետական համալսարանի հայագիտական կենտրոնի տնօրէն դոկտոր Սալահ Աբդուլ Ազիզ Մահկուբ Իտրիսն ու նրա օգնականը: ՀՀԻ փոխտնօրէն Մհեր Յովհաննիսեանը նրանց ներկայացրեց ինստիտուտի գործունէութիւնը: Մահկուբը փոխգործակցութեան ցանկութիւն յայտնեց ինստիտուտի հետ՝ քննարկելով համագործակցութեան հնարաւոր ծիրերն ըստ երկու համալսարանների միջեւ կնքուած պայմագրի հիմունքների:

Եգիպտոսի հայագիտական կենտրոնի տնօրէնը ներկայացրեց գործունէութեան ծրագրերը հայագիտական ոլորտում՝ հայ դասական գրականութեան թարգմանութիւն արաբերէնի, ինչը կը նպաստի արաբական միջավայրում հայոց մշակոյթի ճանաչողութեան սահմանների ընդլայնմանը: Մ. Յովհաննիսեանն առաջարկեց, որ առաւել գործնական հիմքերի վրայ դրուի միջգրական համագործակցութիւնը, ինչպէս օրինակ, հրատարակուեն երկլեզու աշխատութիւններ, որոնք կը ներառեն արաբական եւ հայկական պատմութեան, գրականութեան եւ մշակոյթի նոյն ժամանակաշրջանում ապրած երեւելիների գործերը: ՀՀԻ փոխտնօրէնը անդրադարձաւ նաեւ կրթական ծրագրերի դաշտին՝ ինստիտուտում Եգիպտոսի հայագիտական կենտրոնի մասնագէտներ պատրաստելու հնարաւոր փոխգործակցութեանն ու Եգիպտոսի հայ համայնքի հետ աւելի մտերիմ կապեր հաստատելուն:


Վերադառնալ