Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտում աւարտուեց 2017 թուականի Յուլիսին կայանալիք «Սփիւռք» ամառային դպրոցի» կրթական մասի անցկացման հետ կապուած կազմակերպչական հարցերի քննարկումը: Ծրագրի պատասխանատու, ՀՀԻ փոխտնօրէն, պ.գ.թ. Մհեր Յովհաննիսեանը հանդիպումներ ունեցաւ դպրոցի համապատասխանաբար հինգ ուղղութիւնների՝ «Հայոց լեզուի արագացուած ուսուցում», «Հայոց լեզուի ուսուցիչների եւ կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում», «Լրագրողների վերապատրաստում», «Ազգային երգի խմբավարների եւ պարուսոյցների վարպետութեան», «Երիտասարդ առաջնորդների եւ համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացների պատասխանատուների հետ: Հանդիպումների ընթացքում լրամշակուեցին եւ ամփոփուեցին դասընթացին մասնակից դասախօսների անունները, նախատեսուող դասախօսութիւնների բովանդակային ու մեթոդաբանական խնդիրները եւ դասաժամերի ժամանակացոյցը:
Այնուհետեւ, ծրագրի կրթական մասի նախագիծը քննարկուեց Սփիւռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանի հետ կայացած երկու հանդիպումների ընթացքում, որոնց ժամանակ վեր հանուեցին հնարաւոր թիրախային խնդիրները եւ ամփոփուեցին հինգ ուղղութիւնների կրթական ծրագրերը:
Վերադառնալ