Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

 

 

Ս. թ. Յունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահական նիստերի դահլիճում տեղի ունեցաւ «Սիրիահայերի հիմնահարցեր. պատմութիւն եւ արդիականութիւն» վերնագիրը կրող հանրապետական գիտաժողովը:  

Բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ ԳԱԱ ՊԻ Հայ գաղթօջախների եւ Սփիւռքի պատմութեան բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Գէորգ Ստեփանեանը: Գիտաժողովին իրենց ողջոյնի խօսքը ներկայացրին ՀՀ Սփիւռքի նախարարի ներկայացուցիչ, Մերձաւոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչութեան պետ Լեւոն Անտոնեանն ու ՀՀ ԳԱԱ ՊԻ տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանը:

Գիտաժողովը բաղկացած էր երկու նիստերից, որոնցից առաջինը նուիրուած էր պատմական, իսկ երկրորդը՝ արդիական հիմնահարցերին:

Գիտաժողովին զեկոյցներով հանդէս եկան մի շարք անուանի դոկտորներ, թեկնածուներ ու հետազօտողներ, մասնավորապէս՝ Վերժինէ Սվազլեանը, Յակոբ Չոլաքեանը, Գէորգ Եազճեանը, Անի Ֆիշենկճեանը, Աբրահամ Գասպարեանը եւ այլք: 

Զեկոյցների թեմաներից էին «Հայոց ցեղասպանութիւնից վերապրած սիրիահայերի նպաստը պատմական յիշողութեան վերականգնման գործում» (Վ. Սվազլեան), «Հայ դպրոցը Սիրիայի անկախացումից յետոյ» (Յ. Չոլաքեան), «Հալէպահայ պղնձագործներ. Գալէմքեարեաններ» (Հ. Թոքմաճեան), «Սիրիահայութիւնը եւ սիրիական պատերազմը» (Ն. Սարգիսեան), «Պատերազմը Սիրիայում. մարդասիրական, բարեսիրական եւ այլ կազմակերպութիւնների օժանդակութիւնը սիրիահայութեանը» (Ա. Ֆիշենկճեան) եւ այլն:

Գիտաժողովի աւարտին տեղի ունեցաւ ակտիւ քննարկում ու արդիւնքների ամփոփում, որի ընթացքում Ա. Մելքոնեանը նշեց, որ հայկական սփիւռքին վերաբերող հիմնահարցերն առաւել ակտիւությամբ պէտք է արծարծուեն՝ շեշտելով հայրենիքի հզօրացման հարցում գործնական քայլեր ձեռնարկելու կարեւորութիւնը:  


Վերադառնալ