Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

 

 Սոյն թուականի Յուլիսի 28-ին տեղի ունեցաւ «Սփիւռք» ամառային դպրոց 2017-ի «Հայոց լեզուի արագացուած ուսուցում» եւ «Ուսուցիչների վերապատրաստում» դասընթացների փակման արարողութիւնը:

 ԵՊՀ մշակոյթի կենտրոնում կազմակերպուած փակման արարողութեանը ներկայ էին ՀՀ սփիւռքի փոխնախարար Սերժ Սրապիոնեանը, ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի Համահայկական ծրագրերի վարչութեան պետ Գագիկ Գեանջումեանը, ՀՀԻ փոխտնօրէն, «Սփիւռք» ամառային դպրոցի ղեկավար Մհեր Յովհաննիսեանը, դասախօսներ, ծրագրի մասնակիցներ, հիւրեր եւ այլք:

 Միջոցառմանը ասմունքի, երգի եւ պարի կատարումներով ներկայացան «Հայոց լեզուի արագացուած ուսուցում» եւ «Ուսուցիչների վերապատրաստում» դասընթացների մասնակիցները: Փակման հանդիսաւոր արարողութեան  մշակութային մասը ծրագրի մասնակիցներին օգնել էին պատրաստել ԵՊՀ մշակոյթի կենտրոնի աշխատակիցները: Դասընթացների մասնակիցներից մի քանիսը իրենց շնորհակալական խօսքը յղեցին կազմակերպիչներին, պատասխանատուներին եւ ներկաներին:
 «Ուսուցիչների վերապատրաստում» դասընթացի մասնակից Սրբուհի Տէր-Բալեանը, ով ժամանել էր Վրաստանից, ծրագրի կազմակերպիչներին եւ մասնակիցներին ուղղուած իր խօսքում նշեց. «Ցաւօք եկել է այն պահը, որ պէտք է միմեանցից բաժանուենք: Անչափ ուրախ եմ, որ այստեղ կարողացանք ձեռք բերել հայկական տարբեր համայնքներից բազմաթիւ լաւ ընկերներ: Այս ընթացքում ես էլ աւելի շատ սկսեցի սիրել իմ հայրենիքը եւ այստեղ ապրող մարդկանց
»:

 Յաւելենք, որ միջոցառման աւարտին հաւաստագրեր եւ շնորհակալագրեր ստացան ինչպէս ծրագրի մասնակիցները, այնպէս էլ՝ սփիւռքահայերին ուղեկցող կամաւորները, որոնք ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ են: Նշենք, որ այս չորս շաբաթների ընթացքում դասընթացին կցուած կամաւոր ուսանողները դասընթացի հետ կապուած բոլոր հարցերում ուղեկցել եւ աջակցել են բոլոր մասնակիցներին:

 

 


Վերադառնալ