Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Նորութիւններ
Հոկտեմբերի 16-ին «Արմենպրես» լրատուական գործակալութեան մամուլի սրահում տեղի ունեցաւ «Հայաստանի պատմագէտների միութիւն» (ՀՊՄ) հասարակական կազմակերպութեան գործադիր տնօրէն, պ.գ.թ. Մհեր Յովհաննիսեանի, ՀՊՄ խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի՝ գիտակազմակերպչական հարցերով փոխտնօրէն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարէն Խաչատրեանի, ՀՊՄ խորհրդի անդամ, Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի պ.գ.թ. դոցենտ, Էդգար Յովհաննիսեանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման էր «Հայաստանի պատմագէտները միաւորուել են մէկ հարթակում»: Պատմագէտները համատեղ գործունէութեան ընթացքում արդէն յաջողութիւններ են գրանցել: Հայաստանի պատմագէտների միութիւնը դարձել է Պատմագիտութեան միջազգային կոմիտէի անդամ:
Վերադառնալ
Շատ դիտել են