Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

Սույն թվականի  ապրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի 95 ամյակին նվիրված միջազգային գիտաժողով "Մեծ Եղեռն. ճանաչում, դատապարտում, հատուցում" խորագրով:

Գիտաժողովը համատեղ կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը: Մասնակցում էին նաև ԵՊՀ  Հայագիտական հետազոտությունների ինստիտուտից  պ.գ.թ., դոցենտ Ալիկ Ղարիբյանը (զեկույցի թեման՝ "Ինչու՞ է անհերքելի Հայոց ցեղասպանությունը") և պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը (զեկույցի թեման` "Հայոց ցեղասպանության ներկայացման խնդիրները համացանցում"):

Բացման խոսքով հանդես եկան Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու ԵՊՀ ռեկտոր, ՀՀԻ տնօրեն Արամ Սիմոնյանը:

Գիտաժողովի առաջին նիստի նախագահող ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի ելույթից հետո առաջին զեկույցը ներկայացրեց ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը (զեկույցի թեման` "Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր փուլի առանձնահատկությունները"): Է. Մինասյանը անդրադարձավ Հայոց ցեղասպանության նախապատմության միջազգային ճանաչման խնդիրներին, ներկայացրեց գործընթացի արդի զարգացումները:

Այնուհետև ելույթ ունեցան Գերմանիայից հրավիրված  Յորգ Բերլինը (Ադրիան Քլեններ), Գերմանիա, (զեկույցի թեման` "1909 թ. կիլիկիահայերի եղեռնը Օսմանյան կայսրության ու գերմանական աղբյուրներում:

Օսմանյան կայսրության արձագանքը") և Ռոլֆ Հոսվելդը, Գերմանիա, (զեկույցի թեման` "Նեմեսիս գործողություն"):Ընդհանուր առմամբ գիտաժողովում Հայոց ցեղասպանության հարցին անդրադարձող տարատեսակ խնդիրներ էին քննարկվում:

Դրանք առնչվում էին  ցեղասպանության նախապատմության, նոր փաստերի առկայության, միջազգային ճանաչման, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման, համացանցում խնդրի ներկա­յաց­ման հարցերին:

Ամփոփելով գիտաժողովի արդյունքները` բոլոր մասնակիցները հույս հայտնեցին, որ հայ ժողովրդի այդ մեծագույն ողբերգությունը ի վերջո կդատապարտվի համայն մարդկության կողմից և կունենա արդարացի հանգուցալուծում:

 


Վերադառնալ