Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Նորութիւններ
Հոկտեմբերի 2-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մոնրեալի Մակգիլ համալսարանի գերմանագիտական ուսումնասիրությունների ամբիոնի պրոֆեսոր, հայագետ Դորա Սաքայանին ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի դիպլոմի հանձնման հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ Դ. Սաքայանին այդ պատվավոր կոչումը տրվում էր ԵՊՀ-ի գիտական խորհրդի միաձայն որոշումով: Ապա ռեկտոր Սիմոնյանը շնորհակալություն հայտնելով Դորա Սաքայանին իր կատարած հայագիտական մեծ աշխատանքի համար ավելացրեց, որ վերջինիս շնորհվում էր նաև ԵՊՀ-ի հրավիրյալ պրոֆեսորի մշտական կարգավիճակ: Ռեկտոր Սիմոնյանը բարձր գնահատեց պրոֆ. Սաքայանի հայագիտական գործունեությունը Սփյուռքում և ցանկացավ նրա կլինի շարունակական:
<<Շատ կարևոր է, որ ժամանակակիցները գնահատեն մարդու աշխատանքը: Դա կարևոր է ոչ միայն տվյալ մարդու, այլ նրան շրջապատողների համար: Դորա Սաքայանը ներկայումս Սփյուռքի առաջավոր հայագետներից մեկն է, եթե ոչ առաջնայինը: Նա կարողացավ նպաստել Սփյուռքում հայագիտության զարգացմանը: ԵՊՀ-ն հպարտ է, որ ունի նման դոկտոր>>, ասաց Արամ Սիմոնյանը:
Իրենց ջերմ ելույթներով Սաքայանին շնորհավորեցին ներկաներից շատերը, հատկապես նրա նախկին գործընկերներն ու ուսանողները, որոնք առիթ են ունեցել նրա հետ աշխատակցելու դեռևս այն տարիներին (1965-1974), երբ նա վարում էր ԵՊՀ-ի օտար լեզուների համահամալսարանական ամբիոնի պաշտոնը: Նրանք նշեցին, որ չնայած դրան, որ 1975-ին Սաքայանը հաստատվել է Կանադայում, վերջինս հայրենիքի հետ կապը միշտ պահպանել է, իսկ 1996-ից սկսյալ նա Հայաստան է այցելել ամեն տարի, իր հետ բերելով նորանոր հայագիտական գործեր: Ներկաները հատուկ գնահատականով խոսեցին Սաքայանի` անգլիախոս աշխարհի համար գրած հայերենի երկու (արևելահայերենի ու արևմտահայերենի) դասագրքերի, ինչպես նաև այն ավանդի մասին, որ նա ունի ցեղասպանագիտության մեջ:
Սաքայանը շնորհակալություն հայտնեց ռեկտոր Սիմոնյանին ու ԵՊՀ-ի գիտական խորհուրդին իրեն ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչմանն արժանացնելու համար: Ապա նա պատմեց այն դժվարությունների մասին, որոնք նա հաղթահարել է Կանադայում գիտական ասպարեզում հաստատվելու, մանավանդ գերմանագիտությունից հայագիտության բնագավառ անցնելու ճանապարհին։ Նա ասաց. «Դյուրին չէ դրույքով նստած լինել գերմանագիտական ամբիոնում և հայագիտությամբ զբաղվել: Սակայն Մոնրեալի ՄակԳիլ համալսարանի ղեկավարությունը իմ հայագիտական գործունեությունը գնահատեց որպես “ռահվիրայի գործ” (Pioneer work) և ոչ միայն չառարկեց, այլև ամեն կերպ քաջալերեց, որի համար ես երախտապարտ եմ»: Սաքայանը իր խոսքը եզրափակեց հավաստիացնելով, որ քանի շնչում է` նույն եռանդով շարունակելու է իր սիրելի աշխատանքը:
Տես ավելին՝ http://dorasakayan.org/
Վերադառնալ
Շատ դիտել են