Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

Հոկտեմբերի 4-ին Երևանի պետական համալսարանի Եղիշե Չարենցի անվան դահլիճում մեկնարկեց <<Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ>> խորագրով լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը: Եռօրյա համաժողովի ընթացքում Սփյուռքի հայկական մամուլի շուրջ 90 ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան քննարկելու Հայոց ցեղասպանությանը վերաբերող տեղեկատվությունը միջազգային հանրությանը ներկայացնելու, թեման ավելի արդյունավետ  լուսաբանելու հետ կապված հարցերը:


ՀՀԻ փոխտնօրեն Մհեր ՀովհաննիսյանըՀամաժողովի ընթացքում զեկույցով հանդես եկավ նաև ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: Փորձ կատարվեց լրագրողներին ներկայացնել ոչ միայն լրագրության տեսանկյունից որոշակի քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, այլև այս ոլորտում գիտական և լրագրողական աշխատանքի համադրման կարևորությունը: Մհեր Հովհաննիսյանի զեկույցի թեման էր <<Հայոց ցեղասպանության ներկայացման խնդիրները համացանցում>>: <<Մենք փորձեցինք ներկայացնել այն խնդիրները, որոնք կան դաշտում: Թեմայի հետ առնչվող համացանցային կայքերը պայմանականորեն կարելի է բաժանել չորս խմբերի՝ 1.Լրատվական, 2.Պետական և հասարակական-քաղաքական, 3.Ֆորումներ, սոցիալական ցանցեր և բլոգներ, 4.Գիտական և գիտահանրամատչելի նյութեր պարունակող կայքեր: Պետք է առանձնացնեմ հատկապես 4-րդ խմբի կայքերը, քանի որ նախորդ երեք խմբերի համար 4-րդ խմբի կայքերը հենքային են և կարող են անհրաժեշտ գիտական նյութերով համալրել լրագրողական հոդվածները>>,- նշում է Մհեր Հովհաննիսյանը: Իր զեկույցում ինստիտուտի փոխտնօրենը ներկայացրել է, թե ինչպիսի գործունեություն է իրականացնում ՀՀԻ-ին համացանցում և խոսել ինստիտուտի կայքերի մասին՝ մասնավորապես www.armeniansgenocide.am-ի, ինչպես նաև ՀՀԻ-ի պաշտոնական կայք www.armin.am-ի մասին, որոնցում կարելի է գտնել ցեղասպանության և առհասարակ հայագիտության վերաբերյալ գիտահանրամատչելի նյութեր:

<<Մենք խրախուսեցինք լրագրողներին Հայոց ցեղասպանության մասին նյութ գրելիս  օգտվել գիտական այն նյութերից, որոնցով պարբերաբար համալրվում են մեր կայքերը: Ընդգծեցինք լրատվական և գիտական կայքերի միջև հղումների միջոցով փոխկապակցվածության կարևորությունը: Լրատվական կայքերը պետք է քայլեր ձեռնարկեն ոչ միայն թեման լուսաբանելու միջոցով, այլև նպաստեն իրենց հոդվածներով առկա գիտական նյութի տարածմանը>>,- ասաց ՀՀԻ-ի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը Լիբանանի <<Ազդակ>> թերթի գլխավոր խմբագիր  Շահան Գանտահարյանի,ԱՄՆ-ի <<Ասպարեզ>> օրաթերթի լրագրող Արա Խաչատրյանի հետ,Լիբանանի <<Սևան>> ռադիոյի ծրագրերի վարչության պետ Վերա Սիսերյանի հետՀամաժողովից հետո ԵՊՀ ՀՀԻ-ի գլխավոր գրասենյակում տեղի ունեցան առանձին հանդիպումներ համաժողովի մի քանի մասնակիցների հետ՝ մասնավորապես Բրազիլիայի համայնքի ներկայացուցիչ և <<Armenia eternal>> հայկական ռադիոժամի խոսնակ Սարգիս Կարամեկյանի, Կալինինգրադի շրջանի հայկական համայնքի նախագահ, <<Наири в Калининграде>> թերթի խմբագիր Ֆելիքս Գևորգյանի, Լիբանանի <<Ազդակ>> թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի, Լիբանանի <<Սևան>> ռադիոյի ծրագրերի վարչության պետ Վերա Սիսերյանի, ԱՄՆ-ի <<Ասպարեզ>> օրաթերթի լրագրող Արա Խաչատրյանի հետ, որտեղ շարունակվեցին քննարկումները և որոշակի համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:                     
 

 


  


Վերադառնալ