Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

Մհեր Հովհաննիսյանը և Սերգեյ Սայադովը հայագիտական գրականության ներկայացման ժամանակ

Դոնի Ռոստովում բացվելու է Հայագիտական կենտրոն ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, Դոնի Ռոստովի «Նոր նախիջևանի հայկական համայնք»և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի մասնաճյուղ հանդիսացող Հարավային գիտական  կենտրոնի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Կենտրոնը, որի ղեկավարի պարտականությունները իրականացնում է «Նոր Նախիջևանի հայկական համայնքի» գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը, գտնվում է հայկական համայնքի գրասենյակին կից լսարանում:

«Մեր նպատակն էր բացել կենտրոն, որըՍերգեյ Սայադովը, Արտակ Մովսիսյանը, Մհեր Հովհաննիսյանը շաղկապված կլինի ԵՊՀ ՀՀԻ-ի, տեղի հայ համայնքի և գործընկեր գիտակրթական հաստատության հետ: Հայագիտական կենտրոնն իրականացնելու է երկու հիմնական գործառույթներ` գիտական և կրթական: Կրթական ոլորտում կիրականացնենք մասնագետների վերապատրաստում, կփորձենք ներգրավել տեղի երիտասարդներին կենտրոնի գործունեության մեջ` Հայաստանում կրթություն ստանալու հեռանկարով և այլն:
Գիտական գործունեության շրջանակում հայագիտական տարբեր թեմաների ուսումնասիրություններ կիրականա
ցվեն, այդ թվում Լևոն Բատիևը, Արտակ Մովսիսյանը, Մհեր Հովհաննիսյանը և Սերգեյ Սայադովըհայ-ռուսական հարաբերությունների առանցքի շուրջ»,- ասաց ԵՊՀ ՀՀԻ-ի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: Նա նշեց, որ կենտրոնի ստեղծման գործում  իրենց ջանքերն են ներդրել Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևանի հայկական համայնքի» նախագահ Արտյոմ Սուրմալյանը, գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը, Հարավային գիտական կենտրոնի ղեկավար ակադեմիկոս Գենադի Մատիշովը, ինչպես նաև նաև նույն կենտրոնի Սոցիալ-տնտեսական և հումանիտար հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Լևոն Բատիևը: Հայագիտական կենտրոնի ստեղծման մասին պայմանագիրը ստորագրում է Հարավային գիտական կենտրոնի ղեկավար Գենադի Մատիշովը
Հովհաննիսյանի նախորդ տարվա Դոնի Ռոստով այցելության ընթացքում կնքվել էր համագործակցության պայմանագիր ԵՊՀ-ի և Հարավային գիտական կենտրոնի միջև, որը թույլ էր տալիս նաև համատեղ գիտակրթական կենտրոն բացել: Այս տարի կնքվեց համագործակցության ևս մեկ պայմանագիր արդեն համայնքի հետ: Արդյունքում հնարավոր եղավ կնքել եռակողմ պայմանագիր Հայագիտական կենտրոնի բացման վերաբերյալ:

Հայագիտական կենտրոնի ստեղծման մասին պայմանագիրը ստորագրում է -	Դոնի Ռոստովի  հայկական համայնքի նախագահ Արտյոմ Սուրմալյանը

Մհեր Հովհաննիսյանը հավելեց, որ  կենտրոնի գործունեության ընթացքը ավելի հստակեցնելու համար հուլիսի սկզբին Նոր Նախիջևանի հայկական համայնքի տնօրեն Սերգեյ Սայադովը այցելելու է Հայաստան: Այցի շրջանակում ԵՊՀ-ում կկայանա նաև www.hayazg.info  կայքի շնորհանդեսը, որը հանդիսանում է ռուսալեզու հայագիտական համացանցային ամենամեծ հանրագիտարանը: ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ռազմավարության մեջ կարևոր տեղ է հատկացվում նաև արտաքին լսարանի հետ համագործակցությանը: Փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի խոսքով, իրենք նպատակն ունեն ոչ միայն աջակցել արտասահմանի հայագիտական կենտրոններին, այլև նպաստել հայաշատ համայնքներում հայագիտական կենտրոնների բացմանը:


Վերադառնալ