Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Նորութիւններ
Հոկտեմբերի 19-ին «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» միջազգային 2-րդ համաժողովի շրջանակում կայացավ ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի «Ազատագրական պայքարի ուղիներում» գրքի 5-րդ հատորի շնորհանդեսը: Ներկա էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ինչպես նաև պատմաբանի գործունեությունը գնահատող գործընկերներ, դասախոսներ և ուսանողներ:
«Մեր ժամանակներում հայագիտության բնագավառում շատ են ուսումնասիրությունները, սակայն ես պետք է նշեմ, որ 18-րդ դարի հայտնի պատմաբաններ Միքայել Չամչյանի, Ղևոնդ Ալիշանի, Լեոի, Հակոբ Մանանդյանի անունների կողքին պետք է լինի նաև մեր ժամանակների մեծ պատմաբան Հրաչիկ Սիմոնյանի անունը: Նրա «Ազատագրական պայքարի ուղիներում» հինգհատորյակը հիմնարար աշխատություն է 1904-1914թթ. հայոց նոր պատմության վառ ու հակասական ժամանակաշրջանի վերաբերյալ: Ուսումնասիրելով 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի կուսակցական մամուլը, մեծ քանակությամբ արխիվային նյութ՝ պատմաբանի մեծ փորձառոությամբ անաչառորեն ներկայացրել է ժամանակաշրջանը և նկատել միտումները: Այնքան օբյեկտիվորեն է ներկայացված նյութը, որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ դիրքերից է գրել ակադեմիկոսը»,- ասաց Աշոտ Մելքոնյանը՝ արտահայտելով իր հիացմունքը Հրաչիկ Սիմոնյանի հանդեպ՝ ոչ միայն որպես մեր ժամանակների մեծ պատամաբանի, այլև հանդարտ, միշտ օգնելու պատրաստակամ, սակայն իր համոզմունքներում սկբունքային մարդու:
Պատմական գիտությունների դոկտոր Էմմա Կոստանդյանը ադրադարձավ հինգհատորյակի բովանդակությանը՝ նշելով, որ տվյալ ժամանակաշրջանը համակողմանիորեն ներկայացնող աշխատությունը մշտապես կլինի և´ մասնագետների, և´ ուսանողների սեղանին:
Ներկաներին շնորհավորեց նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը` նշելով, որ գիրքն ամբողջացնում է 20-րդ դարի ազատագրական պայքարի պատմությունը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ակնածանքով պատմեց իր հոր` ակադեմիկոս Հրաչիկ Սիմոյանի գիտական ու ստեղծագործական աշխատանքից ստացած իր տպավորությունների մասին` նշելով, որ պատմաբանների նոր սերունդը պետք է կարողանա դառնալ նախորդ սերնդի արժանի հետևորդը և պատմագիտական ավանդույթների շարունակողը:
Վերադառնալ
Շատ դիտել են