Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

Հայագիտության ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները, կոռուպցիոն ռիսկերը, որոշ ֆակուլտետներում երիտասարդ կադրերի անհրաժեշտության հարցը, կրեդիտային համակարգի բարելավումն ու ռեկտորի ընտրությունները` սրանք այն հիմնական թեմաներն էին, որոնց շուրջ խոսեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նշելով, որ ներկա պայմաններում մեզ համար չափազանց կարևոր է հայագիտության դերը` պրն. Սիմոնյանը առանձնացրեց հատկապես կովկասագիտության ինստիտուտի բացակայության խնդիրը այս ոլորտում:

<<2012թ.ից ԵՊՀ պատմության ֆակուլտետում կպատրաստվեն կովկասագետներ, ովքեր կտիրապետեն վրացերենին, ադրբեջաներենին, թուքերենին, պարսկերենին, գրաբարին, ղփչաղերենին, հին ու նոր հունարենին>>,- ասաց Արամ Սիմոնյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայումս երեք հոգի Սանկտ Պետերբուրգի համալսարանում հատուկ ծրագրով մասնագիտանում են օսմանագիտության գծով: Սա կարևոր է այնքանով, որ թուրքական արխիվներում եղած փաստաթղթերը հիմնականում օսմաներեն են: Կա նաև հայատառ ղփչաղերեն (ղփչաղները ղազախների նախնիներն են) գրականություն, որն անհրաժեշտ է թարգմանել:

Խոսվեց կոռուպցիայի խնդրի մասին:

<<Կոռուպցիոն ռիսկերը մայր բուհում նվազեցնելու համար ստեղծվել է հակակոռուպցիոն մշտական հանձնաժողով, որի անդամներն են ոչ միայն աշխատակիցները, այլև ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչները: Բացի այդ, շուրջ տասը տարի է, ինչ բուհում անցկացվում են անանուն հարցումներ, որոնք բավական արդյունավետ են>>,- ասաց ռեկտորը:

Նրա կարծիքով, ընդհանրապես, որքան ավելի բաց լինի բուհի աշխատանքը, այնքան կնվազեն կոռուպցիայի հնարավորությունները: Հենց այդ պատճառով համալսարանում քննությունների ընթացքը թափանցիկ է. ցանկացած համալսարանական կարող է ներկա լինել: Արամ Սիմոնյանը, խոսելով բուհի խնդիրների մասին, առանձնացրեց որոշ ֆակուլտետներում, ինչպիսիք են աշխարհագրության, երկրաբանության, բանասիրության և մի քանի այլ ֆակուլտետներ, երիտասարդ կադրերի բացակայությունը:

Մայիսի 29-ից հետո կայանալիք ռեկտորի ընտրություններին անդրադառնալով` Արամ Սիմոնյանը նշեց, որ այդ մասին ավելի ուշ կմտածի, իսկ ներկայումս զբաղված է իր աշխատանքով:

2010թ.-ին ՀՀ կառավարության կողմից ստեղծված հայագիտական հարցերով խորհրդի կողմից հայագիտության զարգացման հայեցակարգի և ռազմավարության մշակման աշխատանքներին մասնակցում է նաև ԵՊՀ-ն: Մայր բուհի կողմից ներկայացված առաջնահերթությունների վրա են հիմնված նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված ԿԳ նախարարության հակակոռուպցիոն ծրագրի որոշ դրույթներ:


Վերադառնալ