Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ
Նորութիւններ
Լիբանանի հայկական դպրոցներում հայոց պատմությունը կդասավանդեն նոր դասագրքերով: Գրքերի պատրաստման աշխատանքները նախատեսվում է իրականացնել առաջիկա մեկ տարվա ընթացքում: Համայնքի տարբեր դպրոցներին, որոնք մինչ այժմ «Հայոց պատմություն» առարկան դասավանդում են տարբեր դասագրքերով, կառաջարկվի մեկ միասնական դասագիրք: Հարցը քննարկվել է նոյեմբերի 9-ից 16-ը ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի՝ Լիբանան կատարած գործուղման շրջանակում:
«Տեղի կրթօջախների ղեկավարների և ուսուցիչների հետ քննարկումներանցկացվեցին հարցի վերաբերյալ: Ներկայումս հայոց պատմությունը Լիբանանի հայկական դպրոցներում դասավանդվում է նախորդ դարի 2-րդ կեսին տպագրված գրքերով, որոնք տեքստային առումով բարդ են և ծավալուն: Ուսուցիչները նշում են, որ ներկայիս գրքերը պատկերազարդ չեն և դրանցում բացակայում են քարտեզները, ինչը ևս կարևոր խնդիր է: Բացի այդ, գրքրեը որոշ շտկումների և հավելումների կարիք ունեն»,- նշեց Էդիկ Մինասյանը:
«Առաջինից երրորդ դասարանի աշակերտներին դասավանդվելու է առավելապես ճանաչողական, հայրենագիտական բնույթ կրող հայոց պատմություն: Դասագրքերը պատրաստվելու են ԵՊՀ պատմության և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, ինչպես նաև լիբանանահայ մասնագետների ջանքերով: Նյութը մատուցվելու է արևմտահայերեն, դասական ուղղագրությամբ»,-նշեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հարցը քննարկվել էր Մ. Հովհաննիսյանի՝ սույն թվականի մայիսին Լիբանան կատարած այցելության ժամանակ: (Տե’ս նաև)
Վերադառնալ
Շատ դիտել են