Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

 2014 թվականի սկզբին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ջանքերով սկսվեց hayazg.info ռուսալեզու հայկական առցանց հանրագիտարանի հայկական տարբերակի ստեղծումը: 

 Hayazg.info-ն հայկական հանրագիտարան է՝ ստեղծված 2007 թվականին Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովի կողմից, ով իր առջև նպատակ էր դրել ստեղծել ռուսերեն լեզվով տեղեկատվական ֆոնդ՝ Հայաստանի և հայերի մասին:

 ԵՊՀ մի խումբ ուսանողներ միավորվեցին հայկական հանրագիտարանի ստեղծման աշխատանքների շուրջ և ընդամենը մի քանի օրում ստեղծեցին որոշակի բազա՝ կայքի հետագա զարգացման համար:

 Սույն թվականի մարտի 18-ին hayazg.info-ի հիմնադիր Սերգեյ Սայադովը և կայքի ծրագրավորող, տեխանիկական գծով պատասխանատու Օլեգ Շլիկովը ԵՊՀ ՀՀԻ մասնաշենքում հանդիպեցին ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին այն բոլոր խնդիրները, որոնք կարող էին առաջանալ հանրագիտարանի հայկական տարբերակը ստեղծելիս:

 Սայադովը նշեց, որ իրականացվող աշխատանքները շատ կարևոր են, քանի որ «Հայազգն» ունի մեծ պահպանողական նշանակություն: Այստեղ կան տեղեկություններ, որոնք գոյություն չունեն ոչ մի աղբյուրում, քանի որ այդ տեղեկությունները ստացվել են հենց սկզբնաղբյուրից:

«Հայազգի» խմբագիրը՝ Սերգեյ Սայադովը, հանդիպման ժամանակ որոշ խորհուրդներ տվեց ուսանողներին, որոնք կօգնեն նրանց ոչ դյուրին աշխատանքում: Երիտասարդներին տեխնիկական առումով իր խորհուրդները տվեց նաև Օլեգ Շլիկովը: Նա մանրամասնորեն բացատրեց կայքի աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև հոդվածների տեղադրման տեխնիկական մանրուքները:

 Հանդիպումից հետո հանրագիտարանի աշխատանքները վերսկսվեցին նոր եռանդով: Մոտ ժամանակներս այն արդեն պատրաստ կլինի և կմատուցվի հայալեզու լսարանին:


Վերադառնալ