Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

Իրանում իսլամական հեղափողության 32-րդ տարեդարձին էր նվիրված փետրվարի 16-ին ԵՊՀ-ում անցկացված <<Իրանի իսլամական հեղափոխությունը համեմատական կոնտեքստում>> թեմայով գիտաժողովը, որ կազմակերպվել էր ԵՊՀ-ի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան կողմից:  Մասնագետներ ԵՊՀ-ից, ինչպես նաև վերլուծաբաններ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնից իրենց զեկույցներում խոսեցին պատմական այդ իրադարձության քաղաքակրթական, արժեքային նշանակության վերաբերյալ, ինչպես նաև Իրան-Հայաստան հարաբերությունների մասին:

<< Ընդհանուր կոնտեքստում քաղաքակրթական նշանակություն ունեցող Իրանի իսլամական հեղափոխության մասին վերլուծությունները մեզանում քիչ են: Մեզ` որպես պատմաբանների, քաղաքագետների, միջազգայնագետների, հետաքրքրում է ոչ միայն այդ իրադարձության գաղափարական հիմքերը, այլև դրա հետևանքները: Կան հեղափոխություններ, որ զուտ հեղաշրջում են: Իսկ Իրանը իսլամական հեղաշրջումից հետո բազմաթիվ նվաճումներ է ունեցել և մեծ դեր ունի Մերձավոր Արևելքում` լինելով ոչ միայն անցյալի ժառանգության, այլև նոր գաղափարների կրողը>>,- ասաց ռեկտոր Արամ Սիմոնյանը:

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիան իր ելույթում նշեց, որ իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնի կոչերը ուղղված էին աշխարհի կեղեքված ժողովուրդներին, ոչ թե կոնկրետ ազգի ներկայացուցչի, թեև առանցքը Իրանն էր:

<< Այս հեղափոխության առանձնահատկություններից մեկն այն էր, որ այն չէր նախաձեռնվել հեղափոխական առաջնորդների կամ ինչ-որ զինված ուժերի կողմից: Առաջնորդը իսլամի մեծագույն դեմքերից մեկն էր, իսկ առանցքը մարդն էր>>,- ասաց Սեյեդ Ալի Սաղայիան:

<<Իսլամական հեղափոխությունը ցույց տվեց, որ կրոնը կարող է մարդկության հիմնական հարցադրումներին տալ պարզ պատասխաններ: Սա ոչ միայն քաղաքական և հասարակական, այլև բարոյական հեղափոխություն էր>>,- իր զեկույցում նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Վահան Բայբուրդյանը:

Անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններին` Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն էլ իր խոսքում նշեց, որ և Հայաստանի Հանրապետությունը, որը յուրատեսակ միջնորդ է Արևմուտքի և Իրանի միջև, և Իրանի Իսլամական Հանրապետությունը ունեն բարդ հարևաններ, սակայն երկուսն էլ խաղաղասեր են և դեմ են պատերազմին:

Իսլամական հեղափողությունը Իրանում տեղի է ունեցել 1979 թ.-ին Խոմեյնի առաջնորդությամբ: Արդյունքում տապալվեց միապետությունը և հռչակվեց Իսլամական Հանրապետությունը: Իրանը Հարավային Կովկասում և իսլամական աշխարհում տեխնոլոգիապես ամենազարգացած պետություններից մեկն է` բնական գազի ու նավթի մեծ պաշարներով:

 

 


Վերադառնալ