Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել
20.04.2014 - Դոնի Ռոստովի հայկական համայնքում

 

 

 Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» համայնքի հրավերով Ռոստով հերթական այց են կատարել ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը և ՀՀԻ Հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչ Լուսինե Սահակյանը: Նրանք մասնակցում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին (ապրիլի 20-26-ը)` ներկայացնելով «Հայոց ցեղասպանության խնդրի արտացոլումը համացանցում», «Իսլամացման-թուրքացման քաղաքականությունը Օսմանյան կայսրությունում և հանրապետական Թուրքիայում» դասախոսությունները: Ծրագրի շրջանակներում իրականացվելու է նաև Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմությունը ներկայացնող «Իմ տունն այստեղ է..», ինչպես նաև փաստագրական «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» ֆիլմերի ցուցադրությունը:


Վերադառնալ