Շարունակվում է 2018/2019 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելությունը ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» մագիստրոսական ծրագրում (տրվում է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան): Ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցման համար հատկացվել է 3 տեղ: Նշենք նաև, որ ցեղասպանագիտություն մագիստրոսական ծրագրի Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) հայտարարում է մրցույթ, որի արդյունքում 1 կրթավճար կտրամադրվի ՀՕՖ-ի ամերիկահայ բարերարներ Գևորգ և Ալվինա Նիկսարլիների կողմից: Կրթավճարի համար դիմումների վերջնաժամկետը սույն թվականի օգոստոսի 1-ն է: Հարցերի և ավելին իմանալու համար՝ ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ, Հեռ.` + 37460 71-00-92, Էլ-փոստ` info@armin.am, Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտ:
|