Երևանի պետական համալսարանում մեկնարկում է 2019/2020 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելությունը: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» մագիստրոսական ծրագրում (տրվում է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան) ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցման համար հատկացվել է 3 տեղ: Հիշեցնենք նաև՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է սփյուռքահայ դիմորդների ընդունելություն: Ընդունելության քննությունը հաջողությամբ հանձնած սփյուռքահայ դիմորդները կսովորեն պետպատվերի շրջանակում (Սփյուռքահայ դիմորդները փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն): ԵՊՀ-ում փաստաթղթերի ընդունելությունը կսկսվի 2019 թ. մայիսի 22-ից (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, մագիստրատուրայի բաժին): 1-ին փուլ՝ 22.05.2019 - 01.07.2019. Ընդունելության առաջին փուլում անվճար ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման ձևերի տվյալ մասնագիտության վերջին երեք տարվա շրջանավարտները, ովքեր ավարտական աշխատանքի պաշտպանությունից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են 13 և բարձր միավորներ, իսկ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը (ՄՈԳ-ը) կազմում է առնվազն 13: Դիմորդների ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննության, մրցութային հիմունքներով` մանդատային հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Առաջին փուլի ընդունելության քննությունները կանցկացվեն ընթացիկ տարվա հուլիսի 3-ից 4-ը, իսկ անվճար և վճարովի ուսուցման համակարգերի մրցույթն իրականացվելու է ընթացիկ տարվա հուլիսի 8-ին: Դիմորդների հավասար ՄՈԳ-ի առկայության դեպքում առաջնահերթության կարգով հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ չափորոշիչները. ա. գերազանցության դիպլոմի առկայությունը, բ. ամփոփիչ ատեստավորման արդյունքները: Ընդունելության առաջին փուլում վճարովի ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ-ի և այլ պետական ու ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բուհերի (առկա և հեռակա ուսուցման ձևերի) շրջանավարտները: 2-րդ փուլ՝ 10.07.2019 - 23.08.2019. Ընդունելության երկրորդ փուլում անվճար ուսուցման համակարգի ընդունելությունը կատարվում է միայն բանակից զորացրված (ԲԶ) դիմորդների համար նախատեսված տեղերի շրջանակներում, որին կարող են մասնակցել ԵՊՀ տվյալ մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող, ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված դիմորդները: Ընդունելության երկրորդ փուլով մագիստրատուրայի վճարովի ուսուցման համակարգ ընդունվելու համար կարող են դիմել նաև առաջին փուլին մասնակցելու իրավունք ունեցող, սակայն դիմելու ժամկետը բաց թողած դիմորդները: Երկրորդ փուլի ընդունելության քննությունները կանցկացվեն ընթացիկ տարվա օգոստոսի 27-ից 29-ը, իսկ անվճար և վճարովի ուսուցման համակարգերի մրցույթն իրականացվելու է ընթացիկ տարվա օգոստոսի 30-ին: Մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդները պարտավոր են 15-օրյա ժամկետում վճարել ուսման վարձավճարը (1-ին փուլում ընդունվածները մինչև ընթացիկ տարվա հուլիսի 25-ը, 2-րդ փուլում ընդունվածները մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 16-ը), որից հետո կատարվում է նրանց հրամանագրումը` ըստ մասնագիտությունների և մագիստրոսական ծրագրերի: ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը. ա) մագիստրատուրայի ընդունելության լրացված դիմում-հայտ, որում դիմորդը, ըստ նախապատվության, կարող է նշել առավելագույնը 2 մագիստրոսական ծրագիր: Նշված առաջին ծրագրի չբացվելու դեպքում դիմորդը մասնակցում է երկրորդ ծրագրի մրցույթին (մագիստրոսական ծրագիրը չի բացվում, եթե ուսանողների թիվը չի համապատասխանում «ԵՊՀ դասախոսական կազմի ուսումնական և ուսումնամեթոդական բեռնվածության հաշվարկի նորմերի՚ 1-ին կետի պահանջներին): բ) բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակներն ու պատճենները, գ) 4 հատ լուսանկար (3x4 չափի), դ) զինվորական գրքույկի բնօրինակն ու պատճենը (առկայության դեպքում), ե) անձնագրի պատճենը, զ) ընդունելության ծառայությունների համար գանձվող 1000 դրամի վճարման անդորրագիրը: |